Փաշինյանի կետը և Տեր–Պետրոսյանի վերջին կետը

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի բանակցելու Ղարաբաղյան հակամարտության հարցով, քանի որ չի ներկայացնում արցախահայությանը և չունի մանդատ։ Բացի այդ՝ նա ասաց, որ բանակցային սեղանի շուրջ պետք է նստի Արցախի իշխանությունը։

Իրականությունն այն է, որ նա որպես ՀՀ ղեկավար սկսեց ինտենսիվորեն բանակցել հակամարտության լուծման թեմայով։ Ու թեև նա պարբերաբար հերքում էր բանակցություններ անցկացնելու փաստը և դրանց տարբեր անուններ դնում (հանդիպումներ, շփումներ, քննարկումներ, կոնսուլտացիաներ, լիկբեզ և այլն), այդուհանդերձ փաստերի ճնշման տակ ստիպված եղավ տարբեր առիթներով խոստովանել, որ կան բանակցություններ, այն էլ՝ դինամիկ։

Բացի իրականությունը թաքցնելը, Փաշինյանը նաև փորձեց օրիգինալ երևալ։ Երբ արդեն ընդունել էր բանակցությունների գոյությունը, հայտարարեց, որ ինքը բանակցում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից։ Թե որն էր այդ «կետը», չասաց։

Վերջին շրջանում, սակայն, բացահայտվեց Փաշինյանի «կետը»։ Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ծրագիր առաջ քաշած վարչապետը բանակցային սեղանի վրա քննարկում է ․․․ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» թեման ու դեմ չէ, որպեսզի նրանք ադրբեջանական պատվիրակության կազմում մասնակցեն բանակցություններին։ Ասել է թե՝ Փաշինյանն այնքան է դարձել իր ասածի գերին, որ պատրաստ է անգամ ադրբեջանական կողմի դիվանագիտական ճնշումներին տեղի տալ։

Փաշինյանի «կետն» ունի նաև մեկ այլ առանձնահատկություն։ Նա հայտնվել է քիրվայաան գաղափարախոսության առաջամարտիկ Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտպանած տխրահռչակ փուլային տարբերակի տիրույթում։ Իսկ դա այն վերջին կետն է, որից հետո սկսվում է հայկական կողմի փաստացի կապիտուլյացիան ու Ադրբեջանի ամբողջատիրությունը։

Պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ կողմ է փուլային տարբերակին, ըստ որի՝ Արցախի կարգավիճակի հարցը մղվում է հետին պլան, և մենք փուլ առ փուլ գնում ենք զիջումների՝ սկսած զորքերի դուրս բերումից, վերջացրած տարածքային զիջումներն ու ի վերջո Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը։ Ու թեև Տեր–Պետրոսյանը 1997–ին պնդում էր, որ եթե փուլային տարբերակը մերժենք, ապա ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու դա, բայց ինչպես ցուց տվեց ժամանակը, Տեր–Պետրոսյանը սխալվել էր։

Այն ինչին Ադրբեջանը պատրաստ է եղել և՛ 1997–ին, և՛ դրանից հետո, և՛ հիմա, և՛ պատրաստ է լինելու վաղը, դա փուլային տարբերակն է։ Ապացույցը Բրատիսլավայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթուղթն է։ Փաստաթուղթ, որը մեկին մեկ կրկնում էր Տեր–Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակը։ Ի դեպ, Մամեդյարովն իր հարցազրույցում էլ հաստատեց, որ իրենց ուզածը 1997–ի փուլային տարբերակն է։

Այնպես որ Ադրբեջանը Տեր–Պետրոսյանի հեռացումից 22 տարի անց էլ պատրաստ է փուլայինին, քանզի վերադառնում ենք մինչպատերազմյան վիճակին ու 1988–ի պատկերին, երբ ԼՂԻՄ–ը սովետական Ադրբեջանի կազմում էր։

Տեր–Պետրոսյաննն անցած էտապ է և նրան իմաստ չէր ունենա հիշելը, եթե Փաշինյանն իր սխալ քայլերով չմոտենար փուլային տարբերակին։

Եթե «թավշյա» առաջնորդը գնա այդ տարբերակին, ապա իր «կետը» կդառնա կարիերայի վերջին կետը։ Ինչպես որ Տեր–Պետրոսյանի դեպքում եղավ։ Ընդ որում՝ հետևանքները Փաշինյանի համար կլինեն շատ ավելի վատը, քան 1–ին նախագահի դեպքում եղավ։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 1124 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am