Սոված փորով գան, հրապարակում թռվռան, որ ի՞նչ անեն


Հեղափոխական իշխանությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալով ապացուցում են, որ կորցրել են իրականության հետ կապը: Վարչապետը տարին ամփոփելիս, փոխանակ հստակ փաստեր ներկայացնի, թե քանի տոկոսով է նվազել երկրի աղքատներրի թիվը, առանց ավելորդ բարդույթների հայտարարում է, թե հրապարակի 700000- դոլարանոց ամանորյա տոնական միջոցառումները աղզքատների համար են: Նիկոլ Փաշինյանը համոզում է մեզ, թե իրենք նման թանկարժեք Նոր տարվա միջոցառում կազմակերպելով` փորձում են սոցիալ-մշակութային նոր հոգեբանություն ձևավորել` Նոր Տարին տարին նշել լայն շրջանակով:
Վարչապետը կոչ է անում, տներում ուտել-խմելու փոխարեն, իջնել հրապարակ և այնտեղ ուրախանալ, քեֆ անել: Իսկ ուտելու հարցը, Փաշինյանի համոզմամբ, լուծում կստանա հրապարակին հարակից այգիներում վաճառվող բուտերբրոդների շնորհիվ: Վարչապետի տիկինն էլ իր հերթին էր խորհուրդ տվել ձերբազատվել խոզի բդի, տոլմայի, ստալիչնիյի և բլինչիկի` տասնամյակների գերությունից և տոնական օրերը վայելել ընկերների և հարազատների հետ:
Այս մարդիկ հավանաբար մոռացել են, որ Նոր տարին առաջին հերթին ընտանեկան տոն է: Դա տարվա մեջ այն միակ առիթն է, երբ հարազատները այցելում են միմյանց, նստում սեղանի շուրջ, որի խորհուրդը ընտանեկան, բարեկամական և ընկերական կապերը ամուր պահելն է: Եթե Նոր տարին չլինի, հնարավոր է, որ հարազատներն ու ընկերները տարվա ընթացքում այդպես էլ ժամանակ չգտնեն իրար տեսնելու, իրար տան դուռ բացելու: Ի վերջո, սեղանների շուրջ հավաքվելը, հյուրերով լցված տունը մարդկանց հոգին ջերմացնում է: Սա արդեն ձևավորված ազգային ավանդույթ է, որի դեմ դուրս գալը անշնորհակալ գործ է: Այս ավանդույթի պահպանմանը զուգահեռ` վերջին տարիներին շատ մեծ զարգացում է ստացել նաև տնից հեռու Ամանոր նշելը: Այսինքն` ամեն մարդն ինքն է որոշում` ինչպես տոնել Նոր տարին:
Ինչ վերաբերում է հրապարակում քեֆ անելու և ճոխ սեղանի ծախսի փոխարեն փողոցների` բուտերբրոդներով սնվելու վարչապետի առաջարկին: Պարո'ն վարչապետ, նրբերշիկով բուտերբրոդը երբեք չի կարող հիմնական, առավել ևս տոնական ուտեստ լինել: Մեր երկրում 30 տոկոս աղքատ մարդ կա, որոնք ինչպես տարվա մնացած օրերին, այնպես էլ տոների ժամանակ ունեն սնվելու, ամենօրյա հացի խնդիր: Այս մարդիկ սոված փորով գան, հրապարակում պարեն, որ ի՞նչ անեն: Ասենք թե եկան ու մի երկու ժամ թռվռացին, բա հետո ի՞նչ են անելու. Նոր տարվա օրով գոնե կուշտ փորով հաց պիտի ուտե՞ն, թե՞ ոչ: Եթե այո` մի աման տաք տոլման <<սոսիսկայով>> ֆաստ-ֆուդից շատ ավելի լավ է: Եվ վերջապես, Դուք ինքներդ պատրա՞ստ եք Ձեր ընտանիքում հրաժարվել ավանդական հայկական Նոր տարվա սեղան դնելու ավանդույթից: Չէ՞ որ անցյալ տարի Նոր տարվա ճոխ սեղան եք բացել, Քաղաքացու օրն էլ փողոցներում խորովածի սեղան էիք փռել, ի՞նչ փոխվեց մի տարում:

Հայկ Դավթյան

դիտվել է 2790 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am