Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց, որ նախարարներին «կզոհաբերի»

«Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․․․»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանն ու խոստանում ջարդել այդ դիմադրությունը: Սա հիշեցնում է Սերժ Սարգսյանի ամենավառ նախասիրությունը ու իշխանական քարոզչամեքենայի նախկին լոզունքները. «Ինքը լավն է, թիմը վատը: Կամ բարի նախագահն ու չար Հանրապետականները»: Սերժ Սարգսյանն էլ էր հաճախ այսպիսի պոռթկումներ ունենում, որպես կանոն դրանից մի քանի օր անց պետական համակարգում կադրային ջարդն անխուսափելի էր: Հասարակությանը փորձում էին կերակրել տեսարաններով ու հույս տալ, թե, ահա, վատ կառավարիչները գնացին, եկան նորերը, գուցե նրանք աշխատեն:

Ամիսներ առաջ մենք գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետության երկրորդ ժամկետին փորձելու է գործարկել այդ սցենարը, կառավարության հիմնահատակ փոփոխություն իրականացնել, «զոհաբերել» նախարարներից շատերին՝ նպատակ ունենալով պահպանել վարկանիշը: Ուստի ինչ-որ առումով անակնկալ չէր պետական համակարգի աշխատողների կամ ինչպես Փաշինյանը բնորոշեց կոֆե խմողների մասին հիշատակումը, միայն թե ծիծաղելի են այն պնդումները, թե համակարգը դիմադրում է հեղափոխությանը:


Ի վերջո,եթե այդպես է՝ ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը։ Ինչի՞ չեք փոխում կամ եթե փոխում եք, ապա մինչև հիմա ի՞նչ գործողություններ եք իրականացնել այդ ուղղությամբ։
Վարչապետն իր քաղաքական թիմի անգործությունն իրականում փորձում է փաթաթել պետական համակարգի վրա: Եթե նախարարներն ու փոխնախարարները հեղափոխականներ են, Նիկոլ Փաշինյանի թիմի մարդիկ, ու եթե իրենք իրենց տեղում են, ապա ինչպես կարող է այդ համակարգում հեղափոխությանը դիմադրողներ լինեն: Եթե կան, դա նշանակում է, որ Փաշինյանի նախարարներն իրենց տեղում չեն: Ի դեպ, վարչապետը գոնե չի կարծում, որ որեւէ նախարար իր տեղում չէ ու ցանկացած մեկի հասցեին քննադատությունն ընդունում է անձնական վիրավորանք, կրծքով պաշտպանում իր նշանակած կադրերին:

Եւ, ի վերջո, կառավարության կառուցվածքային փոփոխությունները նախաձեռնելիս Նիկոլ Փաշինյանը հիմնավորում էր պետական ապարատի ուռճացվածության փաստով, իսկ իր նախարարներն էլ ասում էին, թե այդ համակարգում մեծամասամբ շարիկ գլորողներ են, հավելյալ արժեք չստեղծողներ: Թվում էր, թե մի քանի նախարարությունների օպտիմալացմամբ ու որոշների միավորմամբ հարցը կլուծվի եւ հեղափոխական կառավարությունը այս առիթը կօգտագործի նախկիններից ազատվելու համար, բայց օրենքն ընդունվեց, ստեղծվեցին սուպերնախարարություններ, իսկ այսօր վարչապետը հայտարարում է, թե պետական ապարատը դիմադրում է:

Անի Սահակյան

դիտվել է 4405 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am