Մամեդյարովը «պայթեցնում է» Փաշինյանի ղարաբաղյան փաթեթը՝ «Լավրովի պլանով»

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին ծավալուն հարցազրույց է տվել, որում, ըստ էության, ի ցույց է դրվում, թե ինչ վիճակում է այսօր գտնվում ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Նախ տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրա հաջորդ հանդիպումը կկայանա 2020թ. հունվարին:

Մամեդյարովի խոսքից ակնհայտ է, որ նա դժգոհ է Մնացականյանի հետ ընթացող բանակցություններից, ավելին՝ Բաքուն նկատելի է, որ ամեն ինչ անում է, որ բանակցությունների տապալման մեղքը գցի Հայաստանի վրա: Նա անընդհատ ասում է, որ նա հակամարտության կարգավորման գործընթացքում Հայաստանի և Ադրբեջանի «կարմիր գծերը» պետք է հասկանանք: Այսինքն՝ գիծ, որից այն կողմ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն նահանջի:

Բայց այդպես էլ ոչ մի խոսք չի ասվում, թե ի՞նչ է պատրաստ զիջել Ադրբեջանը՝ բացի լայն «ինքնավարության տրամադրումը Ղարաբաղին՝ Ադրբեջանի կազմում»:
Մամեդյարովը կրկին դեկտեմբերի 4-ին Մնացականյանի հետ Բրատիսլավայում կայացած հանդիպմանը «կոշտ» է որակում:

Ամբողջ հարցազրույցի մեխը այն է, որ հայկական կողմի մոտ չկա դիրքորոշում, կան գործողություններ և հայտարարություններ՝ հիմնված հույզերի վրա: «Մենք մեր կողմից չենք հասկանում, թե ինչու հայկական կողմը թույլ չի տալիս Ղարաբաղի հայկական համայնքին շփվել ադրբեջանական համայնքի հետ», - ասում է նա:

Եվ, ինչպես ասում են, այստեղ բացահայտվում է բանակցային մի շատ կարևոր նրբերանգ: Ուրեմն պաշտոնական Բաքուն ձգտում է հասնել նրան, որպեսզի Հայաստանի կողմից՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին թեզը փոխարինվի՝ Լեռնային Ղարաբաղի «հայ և ադրբեջանցի համայնքների» հետ շփումների:

Սա, իսկապես, խայտառակ պարտություն կլինի, եթե պաշտոնական Երևանը նման բան թույլ տա: 1994թ. զինադադարի փաստաթուղթը ստորագրել է Լեռնային Ղարաբաղը, ո՛չ որպես «Ադրբեջանի հայ համայնք»: Այստղ Բաքվի «խաղը» շատ պարզ է, և չպետք է թույլ տալ:

Ամբողջ հարցազրույցի ընթացքում Մամեդյարովը հասկացնել է տալիս, որ նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «միևնույն է, բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա, քանի որ պատերազմը չի կարող հավերժ լինել»: Այսինքն՝ պատերազմի շանտաժը կրկին գործի է դրվում:

«Ես միշտ հայկական կողմին, այդ թվում նաև լրագրողներին, տալիս եմ հետևյալ հարցը. Ասե՞ք ինձ առնվազն մեկ փաստարկ, որ դուք շահել եք Ադրբեջանի հետ հակամարտությունից: Սկսե՞լ եք ավելի լավ ապրել, միացե՞լ եք նախագծերին կամ այլ բան: Հետևաբար, շատ կարևոր է թակել Հայաստանի հասարակ քաղաքացիների սրտին», - ասել է նա: Առհասարակ, Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ սիրում են այս միտքը հնչեցնել: Նրանք խուսափում են հայկական կողմի հակափաստարկից, որ Հայաստանի և Արցախի համար գոյություն ունի ֆիզիկական անվտանգության հարց:
Այժմ մեկ այլ կարևոր պահ: Ի՞նչ են քննարկում Մամեդյարովն ու Մնացականյանը...

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքից կարելի է հասկանալ, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: «Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունք է: Սակայն այն հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն՝ թվագրված է 2019-ի մարտի 9 ամսաթվով, որը պարզապես սահմանում է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ ակնառու է`փուլայնություն: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության հաստատում: Հետևաբար, մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», - ասում է Մամեդյարովը:

Բացի այդ, Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը համանախագահներին խնդրել է պատրաստել անվտանգության վերաբերյալ զեկույց անվտանգության հարցի վերաբերյալ: «Մենք առարկայորեն քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ իրենց ԱԳՆ ղեկավարի խոսքերի, կարևոր են կարգավիճակը և անվտանգությունը: Թե ի՞նչ է կարգավիճակը`հասկանալի, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը: Համանախագահները նույնպես ցանկանում են հասկանալ այս պահը: Պետք է լինի անվտանգության բանաձև, երբ Ադրբեջանի բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջ ծավալով կապահովվի: Բայց դա մեր հասկացողությունն է, իսկ ահա ո՞րն է հայկական կողմինը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Այսինքն, Մադրիդյան սկզբունքների հիմքի վրա Լավրովի պլանն են այսօր քննարկում, բանակցում կողմերը: Սա այն հարցի պատասխանն է, որին հայկական կողմը չի ցանկանում անդրադառնալ: Ավելին՝ պաշտոնական Երևանը վերջերս անգամ հայտարարեց, որ կոնկրետ փաստաթուղթ չկա, բանակցություններ չկան:

Այնպես որ, պաշտոնական Երևանը պարտավոր է մի քանի կետով պատասխանել Ադրբեջանի արտգործնախարարի մտքերին, հակառակ դեպքում, կարելի ի գիտություն ընդունել բանակցային նրբերանգների մասին Մամեդյարովի որոշ «տեղեկությունները»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6303 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am