Խփել «Նեմեցին». ինչու հրահանգավորեց Փաշինյանը

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցները վաղ առավոտից խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Դեկտեմբերի 11-ին ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ: Թե ինչ գործով, դեռեւս մնում է անհայտ։

Իշխանական մեքենան կենտրոնացած է Ռուբեն Հայրապետյանի վրա եւ դրա համար երեք պատճառ կա, իսկ նպատակն այն է, որպեսզի մինչեւ ՀՖՖ նախագահի ընտրությունը մեկուսացնեն Հայրապետյանին։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել։ Իսկ ինչո՞ւ հնարավորինս շուտ։ Այդ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 23-ին: Երեք թեկնածու է պայքարում՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, «Անի» ակումբի նախագահ եւ Խորեն Հովհաննիսյանը: Նիկոլ Փաշինյանի և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արմեն Մելիքբեկյանն է, որոնց դեմ են ֆուտբոլային աշխարհի հիմնական ներկայացուցիչները և երկրպագուները։ Իսկ Հայրապետյանի թեկնածուն, ըստ տեղեկությունների, Թովմաս Գրիգորյանն է։ Պատահական չէ նաև իշխանական որոշ կայքերում հակաքարոզչական արշավը ֆեդերացիայի նախագահի թեկնածու Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանի դեմ։

Ըստ ամենայնի՝ իշխանությունը մտահոգություն ունի, որ կառույցը կանցնի Ռուբեն Հայրապետյանի ձեռքը ու միջոցներ է ձեռնարկում։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ վերջին շրջանում բավականին ջերմացել են Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, այս համատեքստում ուշագրավ է, որ Ծառուկյանը խիստ արմատական պահվածք է դրսեւորում ու, ըստ մամուլի, դրսից ազդակներ է ստացել վճռական դիրքորոշումից չնահանջելու եւ իշխանության հայտ ներկայացնելու մասին։ Կա նաեւ երրորդ պատճառ, Հայրապետյանը Արցախում հիմա ավելի շատ է բնակվում, քան Հայաստանում, այնտեղ ունի տնտեսական հետաքրքրություններ եւ մեծ ներդրումներ է իրականացրել, սակայն մտերիմ հարաբերություն ունի նաեւ իշխանությունների հիմնական ախոյան Վիտալի Բալասանյանի հետ, ինչը բնականաբար կարող է իշխանությունների անհանգստության պատճառ դառնալ։ Այդուհանդերձ, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ճնշումները միանշանակ չեն ընդունվի նաեւ Փաշինյանի թիմում, այն մարդկանց շրջապատում, ովքեր նախկինում իշխանության են եղել, եւ Հայրապետյանը նրանց հետ սերտ կապեր է ունեցել եւ ունի։

Անի Սահակյան

դիտվել է 6325 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am