Օբաման զենքի վաճառքի սահմանափակման վերաբերյալ հայտարարություն կանի
Reuters-ը հրապարակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի՝ Ջոշ Էռնեստի այդ հայտարարությունը ,ըստ որի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մոտ ժամանակներս զենքի ազատ վաճառքի վերաբերյալ հայտարարություն կանի: «Մենք պետք է ինչ-որ բան անենք երկրում, որպեսզի վերահսկողության տակ առնենք հրազենի վաճառքը»,- ասել է Էռնեստը: Ավելի վաղ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին Սան-Բերնարդինոյի հրաձգությունից հետո սահմանափակել զենքի վաճառքը երկրում:
