Շատ մի ատի, սիրել կա

 Ազգային ժողովը հաստատել է 4 վարկային համաձայնագրեր, որով ՀՀ արտաքին պարտքն ավելացել է լրացուցիչ 152 մլն դոլարով: 

Պայմանագրերից մեկը Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկային համաձայնագիրն է:  
Երկրորդը ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրն է, երրորդը` Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն - վարկային համաձայնագիրը: Իսկ չորրոդը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրն է: Նախագծերին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, իսկ ԼՀԿ-ն` ձեռնպահ: Կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը:
Վարկային միջոցները նախատեսված են բյուջեի պակասուրդը փակելու համար: Բյուջեի ճեղքվածքն ուղիղ 152 մլն դոլար է եղել»
Ինչպես ասում են` շատ մի' ատի, սիրել կա: Հայտնի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր գործունեության ողջ շրջանում սուր քննադատության էր եթարկում նախկին իշխանությունների կողմից արտասահմանյան վարկեր վերցնելու քաղաքականությունը: Փաշինյանն այն ժամանակ պնդում էր, թե վարկերը փոշիացվում են: Ավելին, նա համոզված էր, որ ՀՀ պետական բյուջեի առկա միջոցները շատ անարդյունավետ են օգտագործվում և միանգամայն հնարավոր է, առանց արտաքին պարտքի ավելացման, ապրել և սերունդների վզին նոր պատրքեր չդնել: Հիմա փաստորեն ինքը` Փաշինանը, մեծագույն սիրով կատարում է նույն արատավոր քայլերը, ինչ ժամանակին նախկիններին էին անում: Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ Հայաստանն ունի 58 միլիարդ 642 միլիոն դրամի, իսկ դեկտեմբերի տվյալներով՝ 9 միլիարդի հավելում պետական գանձարանում:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 7039 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am