Դավիթ Անանյանը պետբյուջեի հաշվին 4-միլիարդանոց գործ է սկսել. սկանդալ կառավարությունում

Կառավարության նիստի ժամանակ ուշագրավ խոսակցություն է ծավալվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջև: Նախ նախարարը իր անհամաձայնությունն է հայտնել Պետեկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ։ Ջանջուղազյանը նաև նշել է, որ ինքը դեմ է օրակարգի 64-րդ հարցին, որով առաջարկվում էր շուրջ 6,2 մլրդ դրամ գումար հատկացնել Գյումրու ավտոմաքսատան կամ արտաքին տնտեսական գործունեության՝ ԱՏԳ-ի կառուցման աշխատանքների համար։
Պարզվում է` ի սկզբանե այս աշխատանքների համար նախատեսված է եղել 2,2 մլրդ դրամ, բայց այժմ ՊԵԿ-ն այդ նպատակի համար 6,2 մլրդ դրամ է պահանջում: Ջանջուղազյանի պնդմամբ` անհրաժեշտ է կանգ առնել, սառեցնել շինարարությունը, հստակեցնել հարցերը և հասկանալ` ինչպիսի կարիք ենք մենք ձևավորում և ինչ նպատակով:
Անանյանը, սակայն, համաձայն չէր Ջանջուղազյանի ասածներից ոչ մեկի հետ՝ պնդելով, թե աշխատանքի հիմնական մասն արդեն արված է. «Մենք կառուցել ենք 6 հեկտարի վրա, բայց մենք ունենալու ենք 21 հեկտարի վրա էդ ԱՏԳ-ն, պարոն վարչապետ․․․ ու եթե չշարունակենք կառուցելը, մենք կունենանք կիսատ մի կառույց, որը հետո պակաս շահագործման արդյունքում կարող է պիտանի չլինել»,- հիմնավորեց ՊԵԿ նախագահ Անանյանը։
Ջանջուղազյան էլ հակադարձեց, թե ադ աշխատանքերը, եթե անգամ արվել են, իրավական հիմնավորում չեն ունեցել` նման գումարի և ծավալի շինարարություն նախատեսված չի եղել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է 4 մլրդով ավելանում Գյումրու մաքսատան ԱՏԳ-ի շինարարության արժեքը: Փաշինյանի խոսքով` նման ծավալի աշխատանքի իրագործումը իր հետ անգամ բանավոր համաձայնեցված չի եղել. մի բան է 2,2 մլրդը, բոլորովին այլ բան`  6,2 մլրդը:
Անանյանն էլ անընդհատ փորձում էր արդարանալ` ասելով, թե ի հայտ են եկել խնդիրներ, որոնք ավելացրել են ծրագրի արժեքը:
«Դրա համար առաջարկում ենք ուղղակի էստեղ կանգ առնել, հնարավոր է՝ շինարարության սառեցման համար ինչ-որ միջոցներ պահանջվեն, էդ միջոցները դնել, որպեսզի էս կատարված ներդրումները չփոշիանան, ձեռնպահ մնալ միլիարդներով կանխավճարներ տալուց և որոշումներ կայացնել արդեն էս հարցերի պատասխանները տալուց»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանը և ավելացրել, թե նման ծավալի ԱՏԳ ունենալու կարիքի ձևակերպողը ոչ թե ՊԵԿ-ն է, այլ էկոնոմիկայի նախարարությունը, որը չի ձևավորել նման տնտեսական պատվեր: «Մենք հիմա, փաստորեն, չհիմնավորված պարտավորություններ ենք ստանձնում»,- պնդել է նա` նշելով, թե կատարվածը անօրինական գործողություն է:

Նիկոլ Փաշինյանը որպես լուծում առաջարկել է որոշմանը հավանություն տալ. սակայն մինչև իր կողմից վերջնական ստորագրելը նորից քննարկել, հասկանալու համար, թե ինչու է այսպես ստացվել: Կատարվածն ուշագրավ էր նախ այն առումով, որ ֆինանսական երկու կառույցների հակասությունը հրապարակային դրսևորում ունեցավ կառավարության նիստում: Մինչդեռ որպես կանոն` նման քննարկումները լուծում են ստանում կոմիտեների նիստերում: Բայց սա դեռ ոչինչ. ինչպես ասում են` իրավիճակ է փոխվել: Այս պատմության ողջ ինտրիգը կայանում է հետևյալում. փաստացի Գյումրու ավտոմաքսատան և ԱՏԳ-ի շինարարությունը, նախատեսված 2,2 մլրդի փոխարեն, 6,2 մլրդ է արժենում պետության վրա, և այս որոշումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կայացրել է ինքնուրույն` առանց վարչապետի համաձայնության ու գիտության: Ստացվում է, որ Դավիթ Անանյանը պետբյուջեի հաշվին 4-մլրդանոց գործ է սկսել, այն դեպքում, երբ պետական բյուջեն տնօրինելու իրավասությունը ֆիննախի, այսինքն` Ջանջուղազյանի գործառույթն է:
Ուշագրավ է նաև, թե բոլորին աջուձախ պատերին ու ասֆալտին ծեփող Նիկոլ Փաշինյանը հանուն ինչի է պետական մլրդներըը տնօրինելու քարտբլանշ տվել Դավիթ Անանյանին: Ամեն դեպքում, ՊԵԿ-ն ու կառավարությունը պարտավոր են հիմնավորել 4 մլրդ-ի ավելացումը:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 9622 անգամ
Լրահոս
ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am