Ձերբակալություններ, ընտրական շոու. Գալիք ընտրություններն արդեն իսկ լեգիտիմ չեն համարում

Ադրբեջանի վերաբերյալ հրապարակվել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ափսոսանք է հայտնել, որ խոսքի ազատության առումով Ադրբեջանը չի հասել մեծ առաջընթացի: Ըստ «Ազատության»՝ զեկույցում նշված է, որ կառավարությանը քննադատող լրագրողներն ու սոցիալական ցանցերի ակտիվիստները պարբերաբար ձերբակալվում են տարբեր մեղադրանքներով: Հանձնակատարը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իրենց հայացքների համար ձերբակալված բոլոր մարդկանց:

Նա նաև կոչ է արել մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակող անօրինական խոչընդոտներ չստեղծել: Տասնյակ լրագրողների, փաստաբանների, քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների արգելված է դուրս գալ Ադրբեջանի սահմաններից:

Արձանագրելով, որ զրպարտությունը Ադրբեջանում դեռ համարվում է քրեորեն պատժելի արարք, զեկույցը կրկին պնդում է, որ այն պետք է ապաքրեականացվի: Տեղեկատվական ոլորտին առնչվող 2017-ի օրենսդրական լրացումները իշխանություններին հնարավորություն են տվել արգելափակել ինտերնետային կայքերը, որոնց տեղեկատվությունն ըստ իշխանությունների՝ սպառնում է պետության և հանրության անվտանգությունը: Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ Ադրբեջանում փաստաբանների սուր պակաս կա, հատկապես մարզային քաղաքներում: Նա նաև մտահոգություն է հայտնել ցուցաբերվող իրավական օգնության որակի հետ կապված:
Զեկույցում ներկայացված է նաև Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունը: Իշխանությունների կարծիքով զեկույցի որոշ գնահատականներ չեն արտացոլում Ադրբեջանում մարդու իրավունքների իրական իրավիճակը, իսկ որոշ գնահատականներ նույնիսկ ճիշտ չեն: Զեկույցը կազմվել է հանձնակատարի պատվիրակության հուլիսի 8-12-ը Ադրբեջան կատարած այցի փաստահավաք առաքելության տվյալների հիման վրա:
Մինչ արևմտյան կառույցները քննադատում են՝ Ադրբեջանին, այդ երկրում ընդդիմադիր դաշինքը որոշեց բոյկոտել արտահերթ ընտրությունները: Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» որոշեց բոյկոտել խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները:

Ընդդիմադիր բլոկը հայտարարեց, որ ընտրություններին չեն մասնակցի, քանի որ ընտրական համակարգը բարեփոխելու իրենց առաջարկները մերժվել են: Մասնավորապես, նրանք առաջարկել էին հավասար պայմաններ ստեղծել քարոզչության համար, վերացնել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները, ընտրական հանձնաժողովներում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին, նրանց նաև հանձնաժողովների նախագահ նշանակել: «Ընտրությունները չեն արտահայտի ժողովրդի կամքը, քանի որ դրանք արդար անցկացնելու համար չեն ստեղծվել անգամ նվազագույն պայմաններ, ուստի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» բոյկոտում է ընտրությունները, ինչպես նաև նման ընտրությունները լեգիտիմ չի համարում», - հայտարարել է Ադրբեջանի ընդդիմադիր միավորումը:

«Ազգային ճակատի» փոխնախագահ Սեյմուր Խազին, իր հերթին, հայտարարել է, թե հաշվի առնելով ժողովրդավարական ընտրությունների համար նվազագույն պայմանների բացակայությունը՝ չեն մասնակցի այդ «շոուին»: «Ով ցանկանում է մասնակցել՝ մենք նրանց հաջողություն ենք մաղթում: Այդ հարցում մենք անընդունելի ենք համարում որևէ հակադրություններ ընդդիմադիր ուժերի միջև», - ասել է նա:

Վերջերս Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի առաջնորդները «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում քննարկել էին վաղաժամկետը ընտրություններին մասնակցելու կամ դրանք բոյկոտելու տարբերակները: Այդ հանդիպմանը միասնական որևէ որոշում չէր ընդունվել, պայմանավորվել էին շարունակել քննարկումները: Օրեր անց ընդդիմադիր «Մուսավաթ», ReAl, «Ումիդ» կուսակցությունները հայտարարեցին, թե մասնակցելու են ընտրություններին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները նախաձեռնել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: Արտահերթ ընտրությունները նշանակվել են փետրվարի 9-ին: Այդ մասին հրամանագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն իսկ ստորագրել է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1626 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am