Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի, և եթե երեխաների, կանանց նկատմամբ բռնություն կիրառվի, պետությունը միջամտելու իրավունք ունի: «Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցեր վերաբերյալ: Օրինակ՝ ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված»,-ասաց նա և հավելեց, որ պետք է հստակ արձանագրենք, որ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվեն: «Անկախ որևէ կոնվեցիայից, ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք գործադրվի:»,-հավելեց նա:
«Ասենք, օրինակ, ասում են՝ էս ինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է»,-հարցրեց նա, և նշեց, որ Հովհաննես Թումանյանը հայտնի պատմվածք ունի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»: Նա պատմեց, թե մուշտիի արդյունքում օբյեկտը մահացել էր, քանի որ ընտանիքում առանց սկեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել և մուշտի էր ստացել:
Նրա այս մեջբերումից հետո վարչապետին հիշեցրին, որ պատմվածքի հեղինակը ոչ թե Հովհաննես Թումանյանն է, այլ Նար-Դոսը:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը