Քծնանքի ու վախի արանքում. Արայիկ Հարությունյանի ինքնախոստովանական ցուցմունքը

«Ես երբեւէ իմ կյանքում չեմ քծնել, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին»,-երեկ հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, 2020-ի ընտրություններում Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը ի պատասխան այն հարցի՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն իրեն էր ուղղված: Քոչարյանը Հրապարակին տված հարցազրույցում ասել է. «…անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, որը հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի առաջնորդությունը աղետալի է լինելու Արցախի համար»:

Արայիկ Հարությունյանը խորհուրդ է տվել Քոչարյանից պարզել՝ ում է նկատի ունեցել, ինքը որեւէ մեկին չի քծնում: «Այո, նախկին իշխանությունների հետ ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար»,-ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նախադեպ կա՝ այն իշխանությունը, թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում, որը կշեղվի հարցի կարգավորման` արցախցիների համար ընդունելի տարբերակ քննարկելուց, ստիպված է լինելու հրաժարական տալ։

Հարությունյանն այսօր հպարտությամբ է ասում՝ ՀՀ իշխանությունն ընտրել է այն կուրսը, որն ընդունելի է արցախցիների համար: Դա, իր գնահատմամբ, ինքնորոշման իրավունքի հարցն է: Նա նաեւ հավաստիացրեց, որ ՀՀ իշխանությունները չեն միջամտում Արցախի ներքաղաքական հարցերին: Ինչպես ասում են՝ Հարությունյանը տասը տողում առնվազն նույնքան սուտ է ասել եւ ի ցույց դրել իր վախը, քծնանքը առ ՀՀ իշխանություն: Սկսենք քծնանքից. Արայիկ Հարությունյանն այն մարդն էր, ով մինչ Նիկոլ Փաշինյանն Արցախում դավադիրների փնտրտուքով էր զբաղված ու հայտարարում էր, որ հակահեղափոխական որջ է այն, ավտոերթով Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան հանրահավաքին Արցախից մարդ էր տանում ու 24-ժամյա ռեժիմով ողջունում թավշյա հեղափոխությունը:
Հարությունյանն ասում է՝ Արցախի հարցում մերօրյա իշխանությունը իր երազած կուրսն է վարում, այս փաստարկն առնվազն ծիծաղելի է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում քաղաքականության բացակայության եւ փակուղային բանակցությունների համատեքստում: Նիկոլ Փաշինյանը տարիուկես առաջ հայտարարեց, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, հետո հերքեց ինքն իրեն՝ ասելով, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ հիմա խոսում են Ղարաբաղի ադրբեջանական համայնքը սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Բրատիսլավայի հանդիպումից հետո Ադրբեջանական կողմի հայտարարությունը փաստեց, որ բանակցություններ գոյություն չունեն, եւ այս պարագայում ասել, որ Հայաստանի իշխանությունները վերջին 10-12 տարվա ընթացքում թվացյալ բանակցություններ են վարել եւ այսօր ավելի լավ է, առնվազն անհասկանալի է: Բանակցությունների բացակայության այլընտրանքը պատերազմն է, եւ ով ով, բայց Արայիկ Հարությունյանը չպետք է ոգեւորվի այսօրվա իրավիճակով:

ՀՀ իշխանություններին քծնելու փաստի մյուս ապացույցն էլ Հարությունյանի այն հայտարարությունն է, թե Արցախի ներքի գործերին չկա միջամտություն: Մեկը հարցնի, Նիկոլ Փաշինյանն այդ ում հետ էր հանդիպում մի քանի շաբաթ առաջ, գծում ապագա խորհրդարանի պատկերը՝ դուրս թողնելով Վիտալի Բալասանյանին: Եւ, ընդհանրապես, խոսել, թե Արցախում ամեն ինչ նորմալ է, թեկնածուների միջեւ չկա լարվածություն, կնշանակի կեղծել իրականությունը: Միայն թեկնածուների առատությունն ապացույցն է այն բանի, որ Արցախում խաղաղության ու միասնականության մթնոլորտը խաթարված է: Ի դեպ, սրա դիագնոզն էլ է Ռոբերտ Քոչարյանը լավագույնս տվել.<<Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը>>:

Անի Սահակյան

դիտվել է 1903 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am