««Արա»-ն ո՞րն ա». Թիվ 114 դպրոցի տնօրենը՝ դպրոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում երեկ աշակերտներից մեկը դանակահարել էր մյուսին՝ վնասելով որովայնի առաջնային պատը և ազդրը: «Երեխան արդեն տանն է, իրեն նորմալ է զգում: Ջերմություն չուներ, խոսել եմ հետը»,- այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:

Նա պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դահլիճում՝ երկար դասամիջոցի ժամանակ: Ներկա է եղել ֆիզկուլտուրայի ուսուցիչը, սակայն միջամտել չի հասցրել: «Մեծ դասամիջոցն այն պահն է, որ երեխաները հանգստանում են, իջնում խաղում են, դաշնամուր են նվագում: Եվ վոլեյբոլ խաղալիս, երբ ներկա էր ուսուցիչը, գնդակով մեկը մյուսին է հարվածել: Ըստ երևույթին՝ հարվածն ուժեղ է ստացվել, նա էլ ասել է. «Ինչի՞ ես խփում… արա՛»: Մյուս տղան էլ, թե՝ «արա»-ն ո՞րն ա: Եվ…: Ուսուցիչն ասում է՝ վայրկյան է տևել, չհասկացա՝ ինչ կատարվեց: Շատ վատ բան է եղել, մոլորված վիճակում ենք»,- պատմեց տնօրենը:

Նա հաղորդեց, որ միջադեպի մասնակից աշակերտները զուգահեռ 11-րդ դասարաններում են սովորում, նախկինում շփումներ չեն ունեցել, դանակահարողն իր դասարանից չորս հոգու հետ է շփվել. նոր աշակերտ էր: «Նա փակ տղա է, բայց բոլորովին ճնշված չէր: Երբեմն, երբ մի դասից կարող է փախչեր, բերում էին ինձ մոտ, ասում էի. «Թասիբով տղա ես երևում, ամոթ չէ՞, այդպիսի բան ես անում», մանկավարժական մոտեցումներով փորձում էի տրամադրել, որ այլևս նման բան չանի: Չէի պատկերացնի, որ կարող է նման բան լինել: Հայրը Սպիտակում է աշխատում, այսօր իր հետ էլ եմ խոսել, ասել եմ, որ, կարծում եմ, շատ պիտի լինի որդու կողքին. անցումային տարիքն է: Ընդհանուր առմամբ պապաները տղաների հետ շատ պիտի խոսեն: Չի կարելի ամեն ինչ թողնել դպրոցի վրա: Երեխան եկել է դանակով: Ում հետ խոսում ես, առաջին հերթին իր իրավունքներն է մեջբերում»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3379 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am