Հայտնի է «Գոլդեն Փելիսի» գնորդը

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել են հաշված օրեր, բայց հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն: Նշենք, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կայանալու է դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքը կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ: Իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ:

Աճուրդն անցկացվելու է դասական (գնի ավելացման) եղանակով: Այսինքն` աճուրդավարը մասնակիցներին առաջարկելու է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով:

Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուրանոցի գույքի ցանկում մտնում են աթոռներ, բազկաթոռներ, տեսախցիկ, բազմոցներ, բիլիարդի սեղաններ, բրոնզե արձանիկներ, գորգեր, թեյի սեղաններ, էլեկտրական թավաներ եւ այլն: Դրանք բոլորն էլ, ըստ պետական գույքի կառավարման կոմիտեի, շահագործման ենթակա են:


«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի հետ եւ հետաքրքրվեց, թե քանի ընկերություն է հայտ ներկայացրել աճուրդին մասնակցելու համար:

-Պարո՛ն Բաբայան, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կայանալու է դեկտեմբերի 18-ին, կնշե՞ք` այս ժամանակահատվածում աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնող ընկերություն կա, թե ոչ:

-Դեռ ոչ, բայց մեկ ընկերություն կա, որ դիմել է, հիմա փաստաթղթերի հետ կապված հարցերն ենք կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետեւ մեծ ծավալի գումարի մասին է խոսքը. գնահատված արժեքի 5 տոկոսի չափի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի:

-Չունի՞ բավարար միջոցներ տվյալ ընկերությունը, թե՞…

-Խնդիրը դա չէ, խնդիրը փոխանցման հնարավորությունն է, որ կարողանան բանկերն այդ գումարը ընդունեն:

-Պարո՛ն Բաբայան, աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնողը տեղակա՞ն ընկերություն է, թե՞ դրսի:

-Այո, դրսի է:

-Այլազգի՞ գործարար է:

-Այո:

-Կմանրամասնե՞ք` որ երկրի գործարար է, ռուսաստանցի՞ է, թե՞ ոչ:

-Իսկապես, չեմ կարող ասել, վստահ չեմ` որ երկրի գործարար է:

-Այսինքն` փաստաթղթերը կան, բայց չե՞ք կարող ասել, թե որ երկրի ներկայացուցիչ է:

-Դեռեւս հայտը չի գրանցվել, երբ հայտը գրանցվի, այդ ժամանակ կկարողանամ ասել:

-Իսկ հայտ ներկայացնելու վերջնաժամկետը ե՞րբ է:

-Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը աճուրդից առաջ` այդ օրվան նախորդող օրը, այս դեպքում՝ դեկտեմբերի 17-ին:

դիտվել է 2015 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am