Ռուսական ավիացիայի գործողության 100 օրում 217 բնակավայր է ազատագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական օդուժը Սիրիայում իսլամիստներին հարվածներ է հասցրել 97 թևավոր հրթիռներով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ փոխացնում է RIA Novosti-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունում, արաբական հանրապետությունում գործողության 100 օրում գրոհայիններից ազատագրվել է ավելի քան 1000 քառակուսի կմ տարածք, հետ է գրավվել 217 բնակավայր։ Այդ ընթացքում ավիացիան կատարել է 5662 մարտական թռիչք։ Ռուսական օդուժը Սիրիայում գործողություն է սկսել սեպտեմբերի 30-ին։
