Ամերիկյան MLS առաջնության Արևմտյան կոնֆերենցիայի խաղարկության 8-րդ խաղում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Հյուսթոն»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ոչ միայն ամբողջական խաղ է անցկացրել, այլև աչքի է ընկել խփած գնդակով:
Հանդիպման 70-րդ րոպեին՝ 1-1 հաշվի ժամանակ, Մովսիսյանը խփել է իր թիմի հաղթական գնդակը՝ կամային հաղթանակ պարգևելով «Ռեալ Սոլթ Լեյք»-ին: Ընթացիկ առաջնությունում այդ գոլը Մովսիսյանի համար 2-րդն էր:
Հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ը վաստակել է 17 միավոր և 8 խաղից հետո ամենից լավ արդյունքն ունի: Կորցրած միավորները հաշվի առնելով՝ Մովսիսյանի թիմը MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի միանձնյա առաջատարը կարող է դառնալ:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը