«Ալ-Քաիդան» սպառնում է
«Ալ-Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական կազմակերպությունը տարածել է տեսանյութ՝ իսպանական Սեուտա և Մելիլյա քաղաքները «վերադարձնելու»՝ մուսուլմաններին ուղղված կոչով։ Այս մասին փոխանցում է Europa Press գործակալությունը։ Ավելի քան 20 րոպե տևողությամբ տեսահոլովակում ահաբեկիչներն անդրադարձ են անում մուսուլմանների խոր զգացմունքներն և կոչ անում վերադարձնել երկու քաղաքները։
