ՊԵԿ բիզնեսմեն պաշտոնյաները. Հաշվապահական ընկերություն ունի նաև Դավիթ Անանյանը
Դիտել նաև
Բաքվի դատարանում ուսումնասիրել են Սերժ Սարգսյանի, Մովսես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ, հարցեր ուղղել Դավիթ Իշխանյանին
Այս ոլորտում անտեղի իմպրովիզացիան կամ ճարտասանությունը տեղ չունեն․ Անանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է
Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ աշխատակիցները պաշտոն զբաղեցնելով հանդերձ՝ անթաքույց բիզնեսով են զբաղվում, բազմիցս ենք կոնկրետ օրինակներով գրել։ Այդ հրապարակումները, սակայն, որևէ հետևանք չեն ունեցել՝ այն բացառությամբ, որ այդ պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերից կամ այլ հարթակներից հեռացրել են բիզնեսի սեփականատեր լինելու մասին նշումը։
Օրերս մեզ հանդիպեց հերթական օրինակը։ Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների գլխավոր հարկային տեսուչ Գոհար Բոստանջյանը նաև «Աննուշա» գեղեցկության սրահի տնօրենն է։ Տեղեկատվությունը կարելի է գտնել նաև «Սփյուռ» տեղեկատվական համակարգում։ Գոհար Բոստանջյանը նաև հաշվապահական ընկերություն ունի, որը, սակայն, գրանցել է ամուսնու՝ Ստեփան Փաշայանի անունով։
