Իշխանությունը սառը ցնցուղի տակ. էյֆորիայից փշրանքներ էլ չեն մնացել

ՏԻՄ վերջին ընտրությունները հետաքրքիր լակմուսի թուղթ դարձան իշխանության վարկանիշի եւ հանրային վստահության հարցում:

Տասնյակ համայնքներում կիրակի օրն ընտրություններ էին։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքներից 12-ում ընտրությունները հերթական է, իսկ 4-ում՝ արտահերթ։ Իհարկե, այս ընտրությունները նույնպես չտարբերվեցին նախորդներից ու թեկնածուները հիմնականում անկուսակցական էին կամ էլ համայնքների նախկին ղեկավարներ: Սակայն մի քանի համայնքներում ընտրությունների արդյունքները պայթեցրեցին այս իշխանության եւ նրա թվացյալ վարկանիշի փուչիկը ու երեւաց, որ հետհեղափոխական էյֆորիայից անգամ փշրանքներ չեն մնացել: Համայնքների մեծ մասում վերընտրվել են նախկին գյուղապետերը, որոնք նախկին իշխանության <<ժառանգորդներն>> են, իսկ այն գյուղերում, որտեղ մրցակցություն կար, միեւնույն է իշխանությունները իրենց թեկնածուների հետ միասին ջախջախիչ պարտություն են կրել: Ցցուն էր պատկերը Արարատի մարզի Տափերական համայնքում, առաջադրվել էին ութ թեկնածու:

Նախկին գյուղապետ Միհրան Մանասերյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ բացատրելով առողջական խնդիրներով։ Իրականում տեղեկություններ կան, որ նախկին գյուղապետը թողել է պաշտոնը մարզպետ Գարիկ Սարգսյանի հորդոր-սպառնալիքների տալ Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականին։ Ընտրությունների արդյունքներում հաղթել է գյուղապետարանի հաշվապահը՝ Կարեն Խաչատրյանը, ով նախկին համայնքապետի եւ մարզում բարձր հեղինակություն վայելող նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մտերիմներից է:
Առաջադրված թեկնածուներից Մուշեղ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն էր, Ոսկան Միսակյանը՝ Արարատի մարզպետարանի հողաշինության, հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետը՝ մարզպետի թեկնածուն, վերջինս ջախջախիչ պարտություն է կրել:

Կոշ գյուղում էլ երեք թեկնածու էին պայքարում գյուղապետի աթոռի համար՝ 14 տարվա գործող քաղաքապետն ու երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ խիստ հեղափոխական: Այս մասին Նիկոլ Փաշինյանի թերթում եղան հրապարակումներ: Հեղափոխականն ասել էր, թե գալիս է իրենց գյուղում եւս իրավիճակ փոխի, բարեփոխումներ անի, բայց գործող 14 տարվա համայնքապետը մոտավորապես 200 ձայնի տարբերությամբ հաղթանակել է մրցակիցներին:
Այսպիսով՝ մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունները լավագույնս արտացոլում են այս իշխանությունների իրական դեմքը եւ դրանք պետք է որ սառը ցնցուղ լինեն մեկուկես տարի առաջ 80 տոկոս ձայն հավաքած իշխող ուժի համար:

Անի Սահակյան

դիտվել է 2294 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am