ԲՀԿ-ՔՊ խառը «լվացք»

Սահմանադրական դատարանը կազմաքանդելու գործող իշխանությունների սեւեռուն միտքը նոր փայլատակումներ է ունենում։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ իշխանական ֆրակցիայի միջոցով ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին նախագիծը, որի բովանդակությունն այն է, որ մինչեւ 2020 թվականը եթե այդ դատավորները կամավոր հրաժարական տան ու գնան թոշակի, ապա ցմահ կստանան մեկ միլիոնից ավել գումար։
Նախագծի քննարկումն անցավ բուռն մթնոլորտում․ «Ո՞վ չի հասկանում, որ թոշակի ուղարկելն իրականում կամավոր չէ: Ամբողջ պետական մեքենան լծվել է այդ գործին, եթե կամավոր է, թող իրենք ընտրեն։ Հարկատուներին հարցրե՞լ եք՝ համաձա՞յն են, որ ՍԴ դատավորներին ամսական այդքան թոշակ տան: Վստահ եմ, որ ոչ: Սա անձանց դեմ է ուղղված, որովհետեւ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, միջազգային պայմանագրեր վավերացնել, այդ թվում՝ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան: ՍԴ-ի այսօրվա կազմը թույլ չի տալիս, որ այդ կոնվենցիան ի կատար ածվի: Ինքնահռչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանն է ճգնաժամը…»,- ելույթ ունեցավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը։

Նաիրա Զոհրաբյանն էլ մեկ նալին, մեկ մեխին խփեց. դեմ խոսեց թե նախագահի, թե Հրայր Թովմասյանի մասին, թեեւ նրա այդ պահվածքը ունի արդարացում. Զոհրաբյանը ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի մտերիմն է․«Մեր իշխանությանը դուր չի գալիս Սահմանադրական դատարանի այս կազմը և հատկապես նրա նախագահը: Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյանի և այդ վեցնյակի համար, շատ մեծ շռայլություն կլինի. դա այդպես չէ: Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական և, որևէ քաղաքական «պրեսինգներ» չլինեն»,- ասաց Զոհրաբյանը:

«Իշխանությունն ասում է, թե ՍԴ-ում կա ճգնաժամ: Ինձ հետաքրքիր է, թե ինչ չափման միավորով են դա ասում: Հանրաքվե է անցկացվե՞լ, որից հանրությունը տեղյակ չի եղել, բախտագուշակություննե՞ր, թե հիմք են ընդունել անգործության մատնված Վահե Գրիգորյանի հայտարարությունները»,-հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը և հավելեց. «Իշխանությունն ասում է, թե այս օրինագծով ուզում է ՍԴ ճգնաժամը լուծել եւ հանրության վստահությունը չվայելող դատավորներին ուղարկել պատվավոր հանգստի։ Փաստորեն, իշխանությունն ասում է, որ այդ դատավորները վստահություն չեն վայելում, և փոխարենը նրանց պատժեն, 700 միլիոն թոշակ են տալիս եւ հանգստի ուղարկում։ Չեմ կարծում, որ սա մարդասիրական նկատառումներով է արվում»: Նրա խոսքով՝ այս օրինագիծը պարզապես իշխանության համար ոչ ցանկալի դատավորներից ազատվելու եւ ՍԴ-ն հեզ ու խոնարհ դատավորներով համալրելու նպատակ ունի:

ԼՀԿ-ից Գեւորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց․«Հին համակարգից մնացած նախարարներ ունեք, պատգամավորներ, ունենք ԿԲ նախագահ, տարբեր պաշտոնյաներ, բայց բոլորը ձեզ ձեռք են տալիս, բայց կա մի կառույց և ինչ-որ մարդիկ, որոնց ասում ենք՝ եկեք փող տանք, ուղարկենք տուն՝ լուծելու ճգնաժամ, որն առնվազն մտացածին է։ Երեկ մենք այստեղ քննարկում էինք միջազգային պայմանագրեր, որոնք մասին եզրակացություն է տվել ՍԴ-ն, ուրեմն այդ կառույցն աշխատում է, և այնտեղ միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն է»։

Իշխանականները ինչպես, որ սպասվում էր ատամներով պաշտպանեցին նախագիծը․Արարատ Միրզոյանը նախագիծը քննադատող ընդդիմադիրներին մեղադրեց անցյալ վերադառնալու, նախկինների հետ համագործակցելու մեջ. ««Եվ նորից ու նորից դուք գնում և ընկնում եք հին հարաբերությունների հարթություն, գնում եք հին մոտիվացիաներ, որի կարիքը էլի չկա։ Մենք առաջարկում ենք միասին բարեփոխումներ անել։ Ձեզնից շատերի հետ մենք դաշիքի կազմում ենք եղել, և հիմա ինչ առաջարկում ենք անել, հենց գալիս է գործելու պահը, դուք ասում եք վույ, վույ, վույ, աման, աման, աման։ Գտեք էլի ձեզ»։ Նախագիծն ընդունվեց, սակայն կա տեղեկություն, որ ՍԴ դատավորները որոշել են չհանձնել իրենց վստահված սահմանները եւ չօգտվել այս խայտառակ նախագծից, թե որն է լինելու իշխանության հաջորդ քայլը ՍԴ-ի դեմ, դեռեւս հայտնի չէ։

Անի Սահակյան

դիտվել է 1803 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am