Չավուշօղլուն՝ գիտնականների նախաձեռնության մասին
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում մեկնաբանել է ակադեմիկոսների նախաձեռությունը, որով իշխանություններին կոչ է արվում «Քրդական հարցը» լուծել խաղաղ ճանապարհով: «Աշխարհում որտե՞ղ եք տեսել, որ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելն ու ահաբեկչական կազմակերպությանը համերաշխություն հայտնելը համարվի խոսքի ազատություն։ Մեզ համար որևէ տարբերություն չկա ահաբեկչությանն աջակցողի ու ահաբեկչի միջև։ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և բազմաթիվ այլ երկրներ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) ընդգրկել են ահաբեկչական կազմակերպությունների իրենց ցուցակում»,- ասել է Չավուշօղլուն:
