«Օգնության» է հասնում Թուրքիան

Այն, որ վերջին օրերին Ադրբեջանում ակնհայտ խուճապային տրամադրություններ են, դա արդեն չեն թաքցնում նույնիսկ իրենք: Ինչպես երևում է, «եղբայրական Ադրբեջանին» օգնության է հասնում Թուրքիան, որի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է սպառնալ Հայաստանին` հասկանալով Ադրբեջանի վերջին օրերի կորուստները: Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի՝ Էրդողանը նաև ասել է. - «Ընթացող բախումների ֆոնին Ադրբեջանն ու Իլհամ Ալիևը ուժեղանում են: Իսկ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանին լիովին աջակցել: Համենայն դեպս բացահայտ չի աջակցում, քանի որ Ադրբեջանի հետ շահավետ հարաբերություններ ունի: Բնակչության, բանակի թվի և մյուս հնարավորությունների տեսանկյունից Ադրբեջանի կարողությունը անհամեմատ ավելի մեծ է Հայաստանի կարողությունից: Ադրբեջանը նման չէ տարածաշրջանի երկրներին՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Ուկրաինային: Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինայում չկարողացավ ցանկալի արդյունքի հասնել: Միայն Ղրիմում կարողացավ, քանի որ թաթար բնակչության թիվը քիչ էր: Ռուսաստանը սխալ է գործում»: Թուրքական «Սթար» լրատվականի հաղորդմամբ` Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան հայերի նկատմամբ բարյացակամություն է ցուցաբերում․ - «Թուրքիայում շուրջ 100 հազար հայ կա, որոնցից 50 հազարը Թուրքիայի քաղաքացի չի: Կացության իրավունք չունեցողներին նույնպես ըմբռնումով ենք մոտենում: Հետ վերադարձրեցինք մեր հայ քաղաքացիների համայնքային գույքը: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հրապարակեցի»: Ապա Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը «կրակի հետ է խաղում»՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մենք պատրաստ ենք Ադրբեջանի դեմ պատերազմին» հայտարարությունը: Իսկ նախօրեին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը Բաքվում կայացած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանը Ադրբեջանի կարիքն ունի և առանց նրա հետ բարեկամության հաստատման երկար կյանքի չի կարող ունենալ․ - «Բոլորը գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը պատերազմ չի ուզում: Պատերազմ ուզում են հայ ազգայնականներն ու նրանց աջակցող արտաքին ուժերը: Այդ պատճառով էլ Հայաստանի ժողովուրդը պետք է ջանք գործադրի Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու ուղղությամբ»: Էրդողանը հայերի հանդեպ հարգանքի դրսևորում է համարում ապրիլի 24-ի իր  ուղերձը, որում նա կրկին ժխտում է Ցեղասպանության փաստը: Իսկ ամեն առիթով հիշեցնելը, թե քանի հազար հայ է բնակվում Թուրքիայում, մյուս կողմից ապացուցում է, որ հայերն, իսկապես վտանգի տակ են այդ երկրում, եթե Էրդողանը ցուցադրական հանդուրժողականության համար է դրսևորում համբերություն` հայերի հարցում: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը մասնակցել է «Թուրքիայի այսօրվա դրությունն ու փոքրամասնությունների իրավունքները» խորագրով կոնֆերանսին: Իր ելույթում Փայլանը նշել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պահվածքը ողջունվում է այն ժամանակ, երբ նրանք իրենց պահում են «խելոք երեխայի» նման, մինչդեռ, ցանկացած առարկության դեպքում նրանց որակում են «դավաճաններ»: Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները վերստին ռիսկային օրեր են ապրում: Նա նկատել է, որ Թուրքիայի խորհրդարանի այսօրվա կազմն ունի 3 հայ, 1 ասորի ու 1 եզդի պատգամավոր. «Անշուշտ ես հայ եմ: Ես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայ եմ, և հպարտ եմ դրանով: Սակայն Թուրքիայում հայ լինելը դեռ չի ընկալվում որպես նորմալ երևույթ: Հայի ինքնությունը երբեմն շատ է մեծարվում, երբեմն էլ հողին է հավասարեցվում, վերածվում է հայհոյանքի, ինչին որ կրկին ականատես ենք լինում վերջին օրերին: Ես կցանկանայի, որ հայի ինքնությունը լինի նորմալ և պատվավոր, ինչպես որ մնացյալ բոլոր ինքնությունների դեպքում է: Բնականաբար, հայ լինելս կարևոր գործոն է, սակայն ես երազում եմ, որ դա նորմալ ընդունվի: Ես օրինակ տնտեսագետ եմ և խորհրդարանի՝ բյուջեի ու պլանավորման հարցերով հանձնաժողովի անդամ եմ և չպետք է բախվեմ ռիսկերի հայի ինքնություն ունենալու համար»: Փայլանը դժգոհել է, որ Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը, որի մեծ բյուջեն ձևավորվում է բոլոր քաղաքացիների հարկերից, զբաղվում է միայն սուննի մուսուլմանների կրոնական խնդիրներով, և անտեսում է կրոնական փոքրամասնությունների խնդիրները: Ի դեպ, Գարո Փայլանը նետվել է ձեռնամարտի Թուրքիայի Մեծ Մեջլիսում: Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ HDP քրդական կուսակցության խմբակցության պատգամավորների և հանձնաժողովի անդամների մեջ կռիվ է ծագել: Տեղի է ունեցել կարճատև ձեռնամարտ և օդում հայտնվել են նաև ջրի պոլիէթիլենային շշեր: Հանձնաժողովն այդպես էլ չի կարողացել քննարկել պատգամավորների անձեռնմխելիության վերացմանն առնչվող Սահմանադրական փոփոխությունների հարցը:  Ձեռնամարտի նախաձեռնողը և ակտիվ մասնակիցը եղել է հայազգի պատգամավոր Գարո Փայլանը. «Հանձնաժողովի նիստն այս պահից պետք է դադարեցվի», պահանջել է Փայլանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am