Բաքվում վիճակ է փոխվել

Ադրբեջանը բանակցություններից է խոսում ԼՂ Պաշտպանության բանակի կողմից վերջին օրերին իրականացված պատժիչ գործողություններն ակնհայտորեն հանկարծակի են բերել Ադրբեջանի իշխանություններին: Նրանց հայտարարությունները կարելի է զարմանալի որակել: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն, որը մշտապես առիթ է փնտրել բանակցությունները տապալելու, հիմա բանակցություններ է խնդրում հայկական կողմից: Ադրբեջանի ԱԳՆ-ն օտարերկրյա ու տեղացի լրագրողների խմբի այցելություն է կազմակերպել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ադրբեջանական շրջաններ: Խմբում ընդգրկված են BBC-ի, Reuters-ի, Bloomberg-ի, թուրքական Anadolu-ի, ռուսական ու իսրայելական լրատվամիջոցների թղթակիցներ, ինչպես նաև Մոլդովայի նախկին օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, ով հայտնի է իր ադրբեջանամետ հայտարարություններով: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են մայիսին հանդիպում անցկացնել Բրյուսելում: Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից: Ապա` նա մեկնաբանել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը՝ ասելով. «Դա նման է սառցալեռան: Երևում է միայն վերնամասը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի ներկայացրած առաջարկները հետաքրքրում են նաև մեզ: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում: Սակայն առաջին հերթին պետք է մեր տարածքներից դուրս բերվեն հայկական զորքերը: Դեռ վաղ է բացահայտել մանրամասները: Նրանք հնչեցրել են մի շարք հետաքրքիր մտքեր: Եվ դրանք բոլորը նույնպես հենված են Մադրիդյան նորացված սկզբունքների վրա: Ինչպես գիտեք, հրադադարի ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայում: Մենք նույնպես կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է: Անկարելի է այն ռազմական ճանապարհով լուծելը: Մենք մշտապես ասում ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը: Սակայն պետք է լինի արդյունք: Դա չի նշանակում, որ մենք պետք է բանակցենք ևս 25 տարի»,- ասել է նա: Մամեդյարովը վստահեցրել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղ բանակցություններին, համապարփակ համաձայնագրին, բայց «դրա համար արդյունքներ են պետք»: Նա հայտարարել է, թե խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով և ընդգծել է, որ բանակցությունների հարցում իրենց համար կարևորն արդյունքն է: «(Հայաստանի նախագահ Սերժ) Սարգսյանը երեք նախապայման է առաջադրել բանակցությունների վերսկսման համար: Նախապայմաններ առաջ քաշելով հարցը չես լուծի: Եթե Երևանում ինչ-որ մեկը կարծում է, թե նախապայմաններ ներկայացնելով կարող է շարունակել բանակցային գործընթացն ու պահպանել ստատուս-քվոն, ապա նա սխալվում է: Իր գործողություններով Հայաստանը սպառնալիքի տակ է դնում 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը: «Անցյալին վերադարձ չի լինելու», վստահեցնում է ԼՂՀ նախագահը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը քառօրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդես է եկել հարցազրույցով, որում բացառել է տարածքների վերադարձի հնարավորությունը: «Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում, նաև՝ հողերի հետ կապված: Լիազորությունները, ներկա վիճակի հետ կապված, հողերի հետ կապված, վերապահված է միայն ու միայն ժողովրդին: Անհրաժեշտ է դադարեցնել՝ հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև»,-նշել է Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հնարավոր նոր բանակցություններին և դրանցում Ղարաբաղի ներգրավմանը: «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մենք փորձելու ենք ազդել հավանական բանակցային գործընթաց սկսելու դեպքում, որպեսզի Արցախը լինի այդ գործընթացի լիարժեք կողմ: Այս պահի դրությամբ, մենք չենք տեսնում այդպիսի հնարավորություն, որովհետև այն, ինչ իրեն թույլ է տվել Ադրբեջանը, որևէ կերպ չի խոսում այն մասին, որ մոտ ապագայում մենք վերադառնալու ենք բանակցային սեղան»,- ասել է Բակո Սահակյանը: Առանց Ստեփանակերտի մասնակցության, հնարավոր չէ հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, սա այն հիմնաքարն է, որի վրա պետք է կառուցվեն հայկական կողմի հետագա գործողությունները: Դիվանագիտական ճակատում անելիքը մեծ է, ու թե գործող արտաքին քաղաքական գերատեսչությունն ի վիճակի է դա անել, այստեղ լուրջ մտորելու խնդիր կա: Ակնհայտ է, որ այսօրվա ԱԳՆ-ի պայմաններում հայկական կողմն իր առջև դրած նպատակները` ԼՂ-ին բանակցությունների սեղանին վերադարձնելու, ԼՂՀ միջազգային ճանաչման տանելու հարցում հաջողություններ չի կարող գրանցել, իսկ դա այս փուլում խիստ կարևոր հարց է: Բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, անհրաժեշտ են հասցեական գնահատականներ, անհրաժեշտ են երաշխիքներ միջազգային հանրության կողմից: Պաշտոնական Երևանը կարևոր խնդիրներ է առաջ քաշել, դրանք կյանքի կոչելու համար դիվանագիտական ճակատում հզոր կառույց պետք է գործի, ոչ այն, ինչ այսօրվա ԱԳՆ-ն է իր խեղճ ու կրակ կեցվածքով: Թամար Բագրատունի

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am