Նոր «հակադոպինգային» հարված՝ Պուտինին

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն որոշեց հեռացնել Ռուսաստանին միջազգային մրցումներից չորս տարի ժամկետով: Որոշումն ընդունվել է միաձայն: Արգելքը տարածվում է բոլոր միջազգային մրցումների վրա՝ ներառյալ Օլիմպիական խաղերը և աշխարհի առաջնությունները: Մեկ այլ որոշմամբ WADA-ն արգելել է Ռուսաստանին ընդունել աշխարհի առաջնությունները, ինչպես նաև հայտ ներկայացնել դրանց անցկացման համար:

Այսպես, Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն միաձայն ընդունեց Համապատասխանության հանձնաժողովի առաջարկությունները և հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող ճանաչել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը՝ RUSADA-ն։

Սա նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները չեն կարող մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերին երկրի դրոշի ներքո, և Ռուսաստանը զրկվում է միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու իրավունքից։ Առաջիկա 4 տարիներին Ռուսաստանը չի կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին։ Միևնույն ժամանակ ռուսաստանցի մարզիկները կկարողանան հանդես գալ միջազգային խոշոր մրցումներում չեզոք դրոշի ներքո և առանց օրհներգի, եթե կարողանան ապացուցել, որ դոպինգ չեն օգտագործել։ «Կարևորը մեր այսօրվա որոշման մեջ, որ մենք իրական պատժամիջոցներ ենք սահմանում նրանց դեմ, որ մեղավոր են այս մանիպուլյացիաների մեջ և դուռը բաց ենք թողնում մաքուր, դոպինգի հետ ոչ մի կապ չունեցող մարզիկների համար», - այսօր ասուլիսին հայտարարել է WADA-ի ղեկավար Վիթոլդ Բանկան։

Ռուսաստանն իրավունք ունի այս որոշումը բողոքարկել սպորտի արբիտրաժային դատարանում։ RUSADA-ի վերահսկիչ հանձնաժողովի անդամ Սերգեյ Խրիչիկովը «Տասս»-ին հայտնել է, թե Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը WADA-ի որոշումը բողոքարկելու համար 21 օր ունի։ Դեռ հայտնի չէ՝ բողոքարկելու է Ռուսաստանը, թե ոչ։
Հիշեցնենք, վերջին 2 օլիմպիադաներին ռուսաստանցի մարզիկների միայն մի մասն է մասնակցել, այն էլ օլիմպիական դրոշի ներքո։ Ռուսաստանի մարզիկների մի զգալի մասին թույլ չեն տվել մասնակցել խաղերին։ Այսինքն, պատմությունը, կրկնվում է։
Խրիչիկովը բացատրել է, որ WADA-ի սահմանափակումները տարածվում են միայն համաշխարհային կարգի մրցաշարերի վրա և չեն տարածվում մայրցամաքային ու տարածաշրջանային մրցումների վրա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը չի կորցնում Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնության 4 հանդիպումները Սանկտ Պետերբուրգում անցկացնելու իրավունքը։ Մրցաշարերի պաշտոնապես հաստատված ցուցակ դեռ չկա։
Նկատենք, որ անցյալ տարի WADA-ն և Ռուսաստանը պայմանավորվել էին ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը վերականգնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Միջազգային փորձագետները պետք է ստանային մոսկովյան հակադոպինգային գործակալության էլեկտրոնային բազա, որի ստուգման արդյունքում պարզվել է, որ լաբորատորիան պարզապես փոխել է բազայի տվյալները, որոնք վերաբերում էին նաև Սոչիի 2014թ. Օլիմպիական խաղերին մասնակցած ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստերին։ Ստեղծված իրավիճակի համար ավելի վաղ RUSADA-ի ղեկավար Յուրի Գանուսը քննադատել էր Ռուսաստանի սպորտային իշխանություններին, նույնիսկ նամակ էր գրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Կրեմլը, սակայն, այն ժամանակ հայտարարել էր, թե Գանուսն ամբողջ տեղեկությանը չի տիրապետում։ Ավելի վաղ RUSADA-ի նախկին ղեկավար Գրիգորի Ռոտչենկովը բազայի հետ մեկտեղ մեկնել էր Ռուսաստանից ԱՄՆ։

WADA-ի երեկվա որոշումից հետո Մոսկվայում քննարկում են՝ արդյոք մասնակցելու են ռուսաստանցի մարզիկները Օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի ներքո, թե ոչ։ Ինչպես անցած անգամ, այսօր էլ տարբեր կարծիքներ են հնչում. մի մասն ասում է, որ ռուսաստանցի մարզիկները պետք է հրաժարվեն Օլիմպիական խաղերից, մյուսն էլ ասում է, որ մարզիկներն ստեղծված իրավիճակի համար պատասխանատու չեն և որևէ մեղք չունեն։

Իսկ արդյունքում, պարզ է, որ նման որոշումն ունի, անշուշտ, քաղաքական ենթատեքստ: Այս քայլը՝ նախևառաջ ընդդեմ Պուտինի քաղաքականության է՝ անկախ դոպինգային պատմություններից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 445 անգամ
Լրահոս
ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am