Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորների» շարքը համարվում է բացված

Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ներկայացված մեղադրող Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը:Դեկտեմբերի 6-ին Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հայցը մերժելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազները առանց որեւէ տեսանելի պատճառի։ Ոչ թե՝ որովհետև կասկածներ ունեն նրա պրոֆեսիոնալիզմի կամ անաչառության հարցում, այլ միայն այն բանի, որ ինչ-որ մեկը՝ «շա՜տ օբյեկտիվ» եւ գլխավորը՝ դատավորների ներքին խոհանոցին «քաջատեղյակ» ֆեյսբուքյան մի օգտատեր, մտքով անցկացրել է դեռեւս մայիսին՝ գործ տալ դատավորի վրա, ֆեյսբուքում գրառում է արել նրա դեմ։ Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրեց, ֆեյսբուքյան օգտատերը գրեց, թե որոշումը այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը: Պապոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և ներկայումս ԱԱԾ-ում գործով նախաքննություն է ընթանում: Ըստ մեղադրողի, այս ամենը դատավորի անաչառությունը կասկածի տակ կարող է դնել:

Պապոյանի այդ հաղորդումը որոշակի ուղերձ էր, որ նա չի պատրաստվում հանձնվել վարչակազմին եւ ինքնուրույնության ու սկզբունքայնության դիրքերում է մնալու՝ անկախ ֆեյքային ճնշումների եւ զրպարտանքների, բայց վերջին նիստերի ընթացքում արդեն նահանջել էր երբեմնի խրոխտ դիրքերից: Ուշագրավ է, որ նա մտերիմ ընկերական, հարազատական կապի մեջ է Քոչարյանին պատանդի կարգավիճակով պահելու Փաշինյանի որոշումն ատամներով պահող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ու չի բացառվում այս ողջ ընթացքում կազմակերպված եւ փոխպայմանավորված գործընթաց է իրականացվել:

Ինքնաբացարկի իր որոշումը այդուհանդերձ որեւէ արդարացում չունի: Դա վախկոտ եւ անսկզբունքային մարդու, առավել եւս դատավորի պահվածք է, որովհետեւ պետության իրավական սահմանապահները հենց իրենք են՝ դատավորները, ու եթե պետք է ընկրկեն այսպիսի չհիմնավորված պայմաններում, նրանք համակարգում ընդհանրապես անելիք չունեն: Հատկապես աչքի առաջ ունենալով Սահմանադրական դատարանի դատավորների աննկուն կամքը, ամիսներ շարունակ նրանք դիմադրում են պետության առաջին դեմքի մակարդակով հնչող սպառնալիքներին, չեն երկնչում ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հոխորտանքներից: Պապոյանի ինքնաբացարկի փաստը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ իշխանությունն ուղակիորեն չի ճնշում դատավորներին, զանգովի արդարադատություն չի իրականացնում, այդուհանդերձ ստեղծվել է մի միջավայր, որտեղ դատավորները իրենք են ընկրկում: Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, փաստորեն, «վնգստացող դատավորներ», այնուամենայնիվ, կան, սակայն նրանք վնգստում են իշխանության համար:

Անի Սահակյան

դիտվել է 1827 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am