Ոչ մի թիզ ինքնիշխանություն՝ Ռուսաստանին. Ծանր բանակցություններ

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի՝ օրերս Սոչիում կայացած բանակցությունները տևել են 5,5 ժամ: Բացման խոսքից հետո բանակցությունները շարունակվել են ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով: Պուտինը բանակցությունների մասնակիցներին հրավիրել է ընթրիքի, որից հետո զրույցը շարունակվել է կլոր սեղանի շուրջ:

Ինչպես և սպասվում էր, կողմերը խոսել են միջպետական ներդրումային ծրագրերի, գազի և մի շարք այլ թեմաների շուրջ: Բանակցություններից հետո Պուտինն ու Լուկաշենկոն գրկախառնվել են, և Բելառուսի առաջնորդը հեռացել է:

Երեկ երեկոյան Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն հայտնել է, որ Մինսկն ու Մոսկվան համաձայնեցրել են ճանապարհային քարտեզների նախագծերը էլեկտրաէներգիայի և մաքսային ծառայությունների համագործակցության հարցերի շուրջ, ևս 8-ը դեռևս համաձայնեցված չեն: Դեսպանն այս մասին հայտնել է կիրակի Սոչիում Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև կայացած բանակցություններից հետո: Բացի այդ, Սեմաշկոն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին հանդիպում են ունեցել երկու երկրների վարչապետերն ու էներգետիկայի նախարարները: Դիվանագետը նշել է, որ մինչև 2020-ի հունիսի մեկը կողմերը մշակել են համաձայնագրի կետերը, որոնցում հարյուրավոր օրենսդրական ակտեր են ներառվում:

Սոչիի բանակցություններից առաջ Լուկաշենկոն ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Նրա կարծիքով՝ Պուտինի վրա հակաբելառուսական ուժեղ ճնշում կա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել նորընտիր խորհրդարանի և լիազորություններն ավարտած հեռացող պատգամավորների համատեղ նիստում։

Պուտինի հետ հանդիպումից առաջ Լուկաշենկոյի մեկնաբանությունները հետաքրքիր էին։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ Լուկաշենկոն ասել է, թե Վլադիմիր Պուտինի վրա հակաբելառուսական ուժեղ ճնշում կա. «Այսօր նախագահ Պուտինն ուժեղ ճնշման տակ է, ընդ որում արդեն նրան մոտ կանգնած շրջապատի կողմից, հակաբելառուսական ճնշման տակ»։

Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսը չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ. - «Բելառուսը և Ռուսաստանը չեն պատրաստվում միացյալ խորհրդարան ստեղծել, Ռուսաստանի հետ ինտեգրման փաստաթղթեր Բելառուսը չի ստորագրի ի վնաս իրեն։ Բելառուսում ոչ մեկը չի պատրաստվում հանձնել երկրի անկախությունը և ինքնիշխանությունը», - շեշտել է նա։

Միաժամանակ նշել է, որ միութենական պետության շրջանակներում ինտեգրումը խորացնելու, ճանապարհային քարտեզի փաթեթը մշակելու, ինչպես նաև երկու կողմերի համար զգայական հարցերը համաձայնեցնելու աշխատանքներն ավարտական փուլում են։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս անդրադարձել էր Բելառուսի հետ ինտեգրման հարցին։ Ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նա ասել է, թե ՌԴ-ի ու Բելառուսի ինտեգրումը կփոքրացնի երկու երկրների լիազորությունները, բայց դրանից պետք չէ վախենալ, որովհետև հարկ չկա ամբողջովին հրաժարվել ինքնիշխանությունից։

Բելառուսի նախագահն իր ելույթում դժգոհել է նաև, որ մինչև հիմա լուծված չեն ռուսական գազի և նավթի մատակարարումների սկզբունքային հարցերը. - «Նույնիսկ տարրական հարցերը չեն լուծվել», - բողոքել է նա՝ նշելով, որ Բելառուսի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները տապալվել են հիմնականում նավթային խնդիրների պատճառով։

Էներգակիրների մատակարարման 2017թ. ստորագրված պայմանագրի ժամկետն ավարտվում է այս դեկտեմբերի վերջին։ 2017թ. Բելառուսը գազ էր ստացել հազար խորանարդ մետրը 129 դոլարով, հաջորդ տարվանից՝ ավելի էժան՝ 127 դոլարով, 2020թ. մատակարարումների բանակցությունները դեռ շարունակվում են։

Իր երկրի մասին Լուկաշենկոն ասել է, թե Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա. նոր խորհրդարանը պետք է զբաղվի սահմանադրական փոփոխությունները մշակելու հարցով, բայց մինչև 2020թ. նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են անցկացնել գալիք տարվա ամռանը, Սահմանադրությունը պետք է մնա նույնը, փոփոխությունները՝ ընտրություններից հետո։ «Գիտեք, ես կարող եմ մեկ շաբաթվա ընթացքում Սահմանադրություն գրել, բայց դա կլինի իմ տարբերակը, իսկ Սահմանադրությունը պետք է ընդունեն մարդիկ և հանրությունը», - ասել է Լուկաշենկոն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1803 անգամ
Լրահոս
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am