ՆԱՏՕ-ն մեծացնում է մարտական պատրաստության մակարդակը. Ռուսաստանն ու Թուրքիան՝ խնդրահարույց թեմաներ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է այն մասին, որ հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև վատթարացել են: «Ամեն ինչ ոչ միայն կանգ է առել, այլև տարեցտարի քայքայվում է»,- ընդգծել է Պնախարարը: Այդպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է հարցին, թե ինչու են դաշինքի հետ հարաբերությունները գտնվում կործանման եզրին:

Շոյգուն հավելել է, որ հինգ տարի առաջ Մոսկվան և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում էին Բրյուսելում, սակայն այսօր գործընկերներն սկսել են դուրս գալ համատեղ պայմանագրերից, իսկ «անվտանգության տարածությունը գնալով ավելի վատն է դառնում»: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ է համագործակցել, սակայն դաշինքը ոչ մի կերպ չի արձագանքում առաջարկներին:

Նկատենք, որ անցյալ շաբաթ Լոնդոնում ավարտվեց ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Չնայած նախապես հնչեցված սպառնալիքներին, Թուրքիան ի վերջո որոշեց զերծ մնալ Լեհաստանի և բալթյան պետությունների պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրի արգելափակումից: Դա պարզ դարձավ դաշինքի 70-ամյակին նվիրված գագաթնաժողովի ավարտին: Առաջինն այդ մասին հայտարարեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան` նշելով. - «Այդ որոշումը մեծ ձեռքբերում է ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար, որոշում, որ ապահովում է մեր քաղաքացիների անվտանգությունը»:

Այն, որ կողմերն ի վերջո կարողացել են ընդհանուր հայտարարի գալ, ասուլիսում հաստատեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ընդգծելով, որ առաջիկայում դաշինքի արագ արձագանքման հավաքական ուժերի թվաքանակը մեծացվելու է: «Բոլոր ղեկավարները շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին` բոլորը մեկի համար և մեկը բոլորի: Մեր հավատարմությունը ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ հոդվածին, որը հստակեցնում է՝ հավաքական անվտանգության ապահովման միջոցառումներն անփոփոխ են: Այսօր մենք մի շարք կարևոր որոշումներ ենք կայացրել, մասնավորաբար որոշել ենք մեծացնել մեր ուժերի մարտական պատրաստության մակարդակը: Այդ նպատակով առաջիկա 30 օրերին մեր դաշնակիցները 30 ցամաքային գումարտակ, 30 ավիացիոն էսկադրիլյա և 30 ռազմանավ կտրամադրեն ՆԱՏՕ-ի հրամանատարությանը», - ասաց Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ լոնդոնյան համաժողովի մեկնարկից առաջ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություններից պահանջել էր Սիրիայի հյուսիսում գործող քրդական կառույցները որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել` միայն այդ դեպքում խոստանալով չընդդիմանալ Ռուսաստանից` բալթյան պետությունների և Լեհաստանի պաշտպանությունն ապահովող համալիր ծրագրի ընդունմանը:

Էրդողանն էլ իր հերթին հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից: Թուրքիայի զինուժը Սիրիայից կհեռանա միան այն ժամանակ, երբ իրեն այդ մասին խնդրի սիրիացի ժողովուրդը, ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մենք չենք հեռանա Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ սիրիացի ժողովուրդը չի ասել. «Շնորհակալություն, դուք արդեն կարող եք գնալ»: Թուրքիան մտադիր է Սիրիայում «մինչև վերջ կիրառել իր լիազորությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից»:
Մի քանի ժամ շարունակված քննարկումների ընթացքում, սակայն, ըստ Ստոլտենբերգի, դաշինքի անդամները գերադասել են վերջնական որոշում չկայացնել. - «Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում տարաձայնություններ կան Սիրիայում գործող քրդական խմբերին` «Ժողովրդական պաշտպանության ուժերին» և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը տրվող որակումների շուրջ: Այսօր կայացած նիստի ընթացքում մենք այդ հարցի լուծումը չենք գտել, սակայն խնդիրը քննարկվել է: Մի հարցի շուրջ, սակայն, մենք ընդհանուր հայտարարի եկանք. չի կարելի վտանգել ահաբեկչության դեմ պայքարը: ՆԱՏՕ-ին անդամակցող բոլոր պետություններն «Իսլամական պետության» դեմ մարտնչող գլոբալ կոալիցիայի անդամներ են, և մենք պայմանավորվել ենք նոր լիցք հաղորդել այդ ջանքերին», ասել էր Ստոլտենբերգը:

Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս 28 պետությունների` նախևառաջ Միացյալ Նահանգների միջև առկա մյուս լուրջ հակասությունը Անկարայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն էր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ Թուրքիան, գնելով ռուսական համակարգերը, օգտվել է իր ինքնիշխան իրավունքից, ինչը, սակայն, չի նշանակում, որ դա որևէ կերպ ազդելու է Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա գործողությունների վրա: «Մեր դաշնակիցներից շատերը, սակայն, արտահայտել են իրենց մտահոգությունները, ես անձամբ նույնպես խոսել եմ այդ քայլի հետևանքների մասին: Միակ բանը, որ կարող եմ ասել, հետևյալն է` հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը երբեք չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ին, դրանք երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի մասը», - շեշտում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Լոնդոնում կայացած քննարկումների մյուս թեման Ռուսաստանի հետ հարաբերություններն էին, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի վերջին հայտարարությունները, թե դաշինքը պետք է «ռազմավարական երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ»: «ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության մեջ է, և մենք հավատում ենք այդ երկխոսության անհրաժեշտությանը, քանի որ Ռուսաստանը մեր ամենամերձավոր և ամենամեծ հարևանն է: Այդ իսկ պատճառով մենք պետք է ձգտենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ անգամ, եթե մոտ ապագայում մենք ի վիճակի չենք լինի բարելավել այդ հարաբերությունները, միևնույն է՝ հարկավոր է Ռուսաստանի հետ դժվարին հարաբերություններ հաստատել: Մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններում կանխատեսելիության և թափանցիկության միջավայր ստեղծենք, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարատեսակ միջադեպերից: Եթե նման միջադեպեր նույնիսկ տեղի ունենան, մենք կկարողանանք խուսափել դրանց՝ վերահսկողությունից դուրս գալու հեռանկարից: Այնպես որ ես և ՆԱՏՕ-ն հավատում ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը», - նշում էր Յենս Ստոլտենբերգը` ընդգծելով, որ այդ երկխոսության արդյունավետության համար դաշինքը պետք է շարունակի ուժեղ և միասնական դիրքերից հանդես գալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2651 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am