Տարոն ջան, կներես

Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված Նոր Տարվա միջոցառումներին տրամադրվելու է շուրջ 325 մլն դրամ` վարչական շրջանների ամանորյա ծախսերը ներառյալ, Երևանի տոնական ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 550 մլն դրամ, այսինքն` 1 մլն 200 հազար դրամ։ Ընդ որում գումարի մոտ կեսը` 271 մլն դրամը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից։ Թե այս գումարով քանի՞ անօթևանի հարց կլուծվեր, քանի անապահով ընտանիքի ամենօրյա տոնական սեղան կապահովվեր` թողնեք թվաբանության սիրահարներին: 

Այսպես` Ամանորի միջոցառումների համար հատկացված գումարներրը ըստ տարիների`
2014 թ. 113 մլն 120 հզր դրամ,
2015 թ.՝ 136 մլն 141 հզր ՀՀ դրամ,
2016 թ. 157 մլն 180 հզր ՀՀ դրամ,
2017 թ. 192մլն 478 հզր դրամ,
2018 թ. Հայկ Մարությանի օրոք՝ այդ գումարը կազմել է 222 մլն 351 հզր դրամ,
2019 թ. ին՝ 325 միլիոն դրամ:
Ինչպես տեսնում ենք` հեղափոխությունից հետո տոնական ծախսերը կտրուկ աճել են: Անցյալ տարվա ճոխությունը հիմնավորվեց նոր տոնածառի տեղադրմամբ: Բայց արի ու տես, որ այս տարի` առանց նոր տոնածառի, միջոցառումն ավելի թանկարժեք է: Ըստ էության 2020թ. Նոր Տարին ամենաթանկարժեքն է Երևանի անկախության շրջանի պատմության մեջ:
Երևանի քաղաքապետարանը 137 մլն 868 հզր դրամ կծախսի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու, տարեմուտի տոնական ու մանկական համերգների համար: Տարեմուտի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի և նրա նվագախմբի համերգը, որն այս տարվա գլխավոր տոնական բրենդն է:

Ընդամենը փաստենք, որ ժամանկին ֆեյսբուքում այսպես կոչված ակտիվ և պահանջատեր քաղաքացիական հասարկության կայուն զանգված կար, որը մանրադիտակի տակ էր պահում քաղաքապետարանի բոլոր ծախսերը, այն դեպքում, երբ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք նման խոշոր գումար Նոր Տարվա միջոցառումներին երբեք չի հատկացվել: Հիմա այդ նույն հանրությունը ձկան պես լուռ է, ավելին, որոշներն անգամ այս խայտառակ որոշումը կայացնողներից են, իսկ որոշներն էլ հիացած են, որ Երևանը ճոխ Նոր տարի է նշելու: Փաստորեն, հետհեղափոխական Հայաստանում նախկին ակտիվիստները կամ չինովնիկ են դարձել կամ էլ երկակի ստանդարտներով են առաջնորդվում: Գոնե մի քիչ բարոյականություն և ազնվություն ունեցեք և ասեք` Տարոն ջան կներես, դու ավելի համեստ էիր, քան մեր սրտի կարգին Հայկոն:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 33785 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am