Բյուջեի վրա հույս չդնեք

Նախորդ շաբաթ Ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեն, որին կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը:

Ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները նախապես հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, այդպես էլ արեցին` թերևս չուզենալով կիսել 4,9 տոկոս աճի հեռանկարով տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախապես բյուջե 2020-ը բնութագրել էր որպես պահպանողական, ըստ ամենայնի սրտնեղեց այն փաստից, որ բացի իր թիմից, ոչ ոք գալիք տարվա բյուջեի մասին դրական խոսքեր չի ասում: Աժ-ում գալիք տարվա բյուջեի վերաբերյալ իր ամփոփիչ խոսքում նա հայտարարեց, թե 2020-ի բյուջեն գնահատում էր որպես հեղափոխական:
Տարիներ շարունակ Հայաստանի պետական բյուջեի հիմքում դրված է եղել տնտեսական աճի ավելի մեծ կանխատեսում. Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք ունեինք երկնիշ տնտեսական աճ: Այդ տարիներին ամբողջ երկրով մեկ լայնածավալ շինարարություն էր ընթանում, բայց տնտեսական հեղափոխության մասին խոսք չկար: Անգամ 2009-14 թվականների տնտեսական ճգնաժամի տաիրներին Սերժ Սարգսյանի կառավարման տարիներ, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, բյուջեում տնտեսական աճի կանխատեսումը 7 տոկոսից պակաս չի եղել: Հետագայում արդեն 5 տոկոսի կանխատեսմամբ պլանավորվող բյուջեները, որպես կանոն, կատարվում էին ավելի բարձր ցուցանիշներով, բայց այդ տեմպերով զարգացումը երբևէ որևէ մեկը հեղափոխական չէր անվանում: Բայց հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել. արի ու տես, որ մարդիկ 4,9 տոկոս աճով տնտեսական հեղափոխություն են իրագործում:

Մարդկանց կյանքում 2020 թվականի բյուեն բերելու է շատ աննշան փոփոխություն` նվազագույն աշխատավարձը 55 հազարից կդառնա 68 հազար, միջինը 3-4 հազար դրամով կավելանան կենսաթոշակները, մոտ այդքանով էլ ուսուցիչների մի հատվածի աշխատավարձերը: Ինչպես հայտնի է, ուսուցչի նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է 108 հազար դրամ` մեկ դրույքի համար, որը հարկային պահումներից հետո կկազմի մոտ 80 հազար դրամ: Սրա արդյունքում կբարձրանա փոքր դպրոցներում աշխատող մանկավարժների աշխատավարձը, որքան այս պահին դրանից ցածր են ստանում: Համենայն դեպս, նման ուսուցիչների թիվը մեծ չէ: Համահարթ եկամտահարկի միասնական 23 տոկոս դրույքաչափի սահմանումից հետո 150 հազար դրամից բարձր եկամուտները նախկին 26 տոկոսի կհարկվի 23 տոկոսով: Այսինքն` մարդկանց աշխատավարձերի 150 հազար դրամը գերազանցող հատվածի համար 3 տոկոսով ավելացում կլինի: Այսքանով էլ թերևս կավարտվի բարձրացումների ակնկալիքը: Փոխարենն արդեն հայտարարվել է, որ հունվարից ավելի քան 700 անուն ապրանքատեսակ թանկանալու է, այդ թվում թռչնի միսը, տավարի միսը, բուսական յուղը, առաջնային սպառման մի շարք ապրանքներ: Ահա այսպիսի թվերի ու կանխատեսումների պարագայում դուխով տնտեսական հեղափոխություն ենք անում:

 


Հայկ Դավթյան

դիտվել է 2664 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am