Իշխանության հորթային հրճվանքն ու ՀՅԴ-ի` պատմական ապագա ունենալու փորձությունը

Վերջին օրերին իրադարձությունները բուռն են զարգանում Հայ հեղափոխայան դաշնակցության շուրջ: Մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե կուսակցական ղեկավար մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով պարտիզանական գործողություններ իրականացնել իշխանության դեմ, ընդհուպ մինչև պատրաստ լինել ձերբակալություների:

Պարտիզանական պայքարի տեսության հեղինակը, ըստ տեղեկությունների, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:
Դրան հաջորդեց Նիկոլ Աղբալյան ՀՅԴ երիտասարդական միության կազմից երեք երիտասարդների հեռացումը, որոնք Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեցին, թե կուսակցության ներսում լուրջ տարաձայնություներ կան` կապված ԿԳՄՍ նախարարության մոտ տեղի ունեցող ակցիաների և նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու հետ:
Կուսակցության ղեկավար մարմնի ներկա և նախկին ներկայացուցիչները հրապարակավ հերքեցին այս պնդումները: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակավ հայտարարեց` նման շրջաբերական գոյություն չունի: Նրա խոսքով` հոկտեմբերին տեղի է ունեցել կուսակցության մարզային կոմիտեների, Գերագույն մարմնի ղեկավար կազմի, Ուսանողական և Երիտասարդական միությունների վարչությունների խորհրդաժողով, որին մասնակցել է 150 դաշնակցական, այդ թվում՝ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի որոշումը կայացվել է Դաշնակցության Երիտասարդական միության նիստում, իսկ հոկտեմբերին կայացած ղեկավար կազմի խորհրդաժողովում, որին ներկա է եղել նաև Հրանտ Մարգարյանը, Արայիկ Հարությունյանի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել, և չի քննարկվել նաև Երիտասարդական միության կողմից իրականացվող ակցիաների հարց։
Իր հերթին` ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որեւէ անձի ստվերային կառավարում, նրանք, ովքեր նման պնդումներ են անում, պարզապես չեն ճանաչում ՀՅԴ-ն: Հրանտ Մարգարյանի պնդմամբ` ամիսներ առաջ ինքը հրաժարվել է կուսակցության ղեկավարի համար թեկնածության առաջադրումից և այժմ հեռու է կուսակցության կառավարումից: Նա հայտարարել է նաեւ, որ ստեղծել է Կամավորական շարժում ՀԿ ու դրա միջոցով է շարունակելու իր պայքարը Հայաստանի եւ հայ ժողովրդի ազատագրության համար:
Այն, որ Դաշնակցությունն ունի լուրջ խնդիրներ, և այդ խնդիրներն այսօր չեն առաջացել, պարզ է: Ակնհայտ է նաև, որ ՀՅԴ-ին ներքին խնդիրների լուծումը հեշտ չի տրվում: Թերևս ՀՅԴ-ն խնդիր ունի իր կանոնադրությունը համապատասախանեցնել 21-րդ դարի պահանջներին, բայց դա ամեն դեպքում այդ կուսակցության ներքին գործն է:
Դաշնակցությունն իր 130-ամյա կենսագրության ընթացքում սովորական կուսակցությունից վերաճել է ինստիտուցիոնալ ազգային համակարգի, ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ արտերկրում: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել պատմական տարբեր փուլերում ՀՅԴ ցուցաբերած վարքագծին և հռչակած քաղաքական կուրսին: Կարելի է անվերջ քննադատել, ընդունել կամ չընդունել ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը` իշխանության մաս կազմելու ընթացքում` սկսած կոռուպցիային տուրք տալուց, վերջացրած գաղափարական ուղենիշներից հեռանալով` դրա հիմքերն առկա են:
Այսքանով հանդերձ` հնարավոր չէ հերքել, որ դաշնակցությունը պատմական փաստերի և հանգամանքների բերումով ազգային օրակարգի առաջնային խնդիրների պատասխանատվությունն ստանձնելիս մշտապես եղել է կարևոր դերակատար: Եվ այն, որ կուսակցությունն այսօր ներքին խմորումների և ընդվզումների բուռն փուլ է ապրում, վկայում է այն մասին, որ բացի պատմական անցյալից` ՀՅԴ-ն ունի հնարավորություն` կառուցելու նույնքան պատմական ապագա: Այդ պոտենցիալն առկա է ՀՅԴ-ի շարքերում, որտեղ կան ազնիվ և գաղափարական մարդիկ, առկա է նաև ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ վերջին շրջանում պայքար մղող երիտասարդների մոտ, որոնք, անկախ ներքին տարաձայնություններից, կարողացան ի ցույց դնել նախանձելի կազմակերպվածություն: Յուրաքանչյուր քաղաքական թիմ կերազեր իր կողքն ունենալ երիտասարդների այդպիսի թիմ: Փորձը նաև ցույց է տվել, որ ՀՅԴ-ն` որպես կառույց, կարողանում է ուժեղանալ ընդդիմադիր ճամբարում գտնվելու ժամանակ:
Ինչ վերաբերում է օրվա իշխանությանը, առնվազն անհասկանալի էր, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ ինչու են հորթային հրճվանք ապրում դաշնակցության ներքին խնդիրների և պառակտման մասին խոսելիս: Այս մարդկանց քաղաքական տհասության աստիճանը թույլ չի տալիս հասկանալ, որ Դաշնակցության և ընդհանրապես որևէ այլ քաղաքական ուժի ջլատումից և թուլացումից իշխանության թիմը ամենևին էլ չի ուժեղանում: Ուժեղ Դաշնակցությունը և ընդհանրապես ուժեղ ընդդիմությունն առաջին հերթին անհրաժեշտ է` ազգային ամուր դիմադրողականություն և ուժեղ պետություն ունենալու համար. սա հասկանալ է պետք: Իսկ եթե չեք հասկանում` հանգիստ նստեք տեղներդ` ՀՅԴ-ն պառակտումներին և տարաձանություններին դիմանալու տարիների փորձառություն ունի, իսկ ձեր փորձությունները դեռ առջևում են:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2597 անգամ
Լրահոս
Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am