Նորից և կրկին ճամպրուկներով փողերի մասին` որտե՞ ղ են դրանք


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ ներդրումները Հայաստանում կազմել են 2,23 մլրդ դոլար: Ըտս նրա` աճը անցած շրջանի համեմատ կազմել է 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 մլն դոլար։ Այս մասին Փաշինյանը նշել է ՀՀ Ազգային ժողովում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Վարչապետի կարծիքով՝ դա բավարար չէ։ «Բավարա՞ր են արդյոք օտարերկրյա ուղղակի ներդրումները 456 մլն դոլարի չափով։ Ոչ, բավարար չեն։ Տարվո՞ւմ է արդյոք այս ուղղությամբ գործընթաց։ Իհարկե, այո»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականներով՝ Հայաստանի վարկանիշը բարձրացել է։ Փաշինյանի խոսքով՝ օտարերկրյա ներդրողները ուշադրություն են դարձնում այդ վարկանիշներին։ «Նրանք չէ՞ որ չեն կարող առավոտյան արթնանալ ու ճամպրուկներով փող բերել Հայաստան»,- նշել է վարչապետը և ավելացրել, թե կառավարությունը ցանկանում է հասնել մեծ արդյունքների։ Ի դեպ` ճամպրուկներով փողերի մասին. hեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե ժամանակին ճամպրուկներով փողեր էին տանում Բաղրամյան 26: Խոսքն ըստ էության ապրօրինի գումարների կամ կաշառքի ու կոռուպցիայի մասին էր: Դարձյալ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ` հեղափոխությունից հետո Հայաստանից իսպառ վերացել են կաշառքն ու կոռուպցիան, իսկ հատուկենտ դեպքերն էլ անմիջապես բացահայտվում են, կոռուպցիոներին ու կաշառակերրին էլ բանտ են տանում: Հրաշալի է` կասեր դասականը: Իսկ որտե՞ ղ են կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի արդյունքում բյուջե մուտք արված գումարները: Ինչու, օրինակ, 2020 թվականի բյուջեի նախագծում չկա համապատասխան տող այն մասին, թե ի վերջո ինչ է տվել հասարակությանը կոռուպցիայի դեմ օրինիբուն տարվող պայքարը: Իսկ եթե ոչիրնչ էլ չի տվել, կնշանակի` կոռուպցիայի մասին նախկին պատկերացումները չափազանցված են եղել:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3914 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am