Նիկոլի կոռուպցիոներները

 Այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ, որը պատկանում է խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանին։

Այս մասին դեռ ամսիներ առաջ մամուլում հրապարակում էր եղել: Իսկ նախօրեին hetq.am կայքը նոր փաստեր է ներկայացրել այդ գործարքի մասին: Ըստ hetq.am-ի` «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով։

Հատկանշական է, որ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այսինքն` պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, համակիր է: Ինքը` Ռոման Մուրադյանը, հաստատել է, որ ընկերությունն իրեն է պատկանում: Նա ասել է, որ ընկերության գրանցման ժամանակ ինքը երկրում չի եղել, այդ պատճառով էլ ընկերությունը գրանցել են ընկեր Մամե Ամիրյանի անունով: Ռոման Մուրադյանը պնդել է, որ իր մատակարար դառնալը որևէ կապ չունի իշխանության վերնախավի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մտերմության հետ, չնայած որ Գազօիլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը վառելիքի գնման՝ այս տարվա երկրորդ ամենախոշոր պայմանագիրն է:
Ի դեպ, բենզինի բիզնեսի ոլորտում Ռոման Մուրադյանը հաստատվել է դեռ նախորդ իշխանությունների օրոք: Նա եղել է «Նավթ եւ Գազ» ՍՊԸ-ի 50 %-ի բաժնետերը: Այս ընկերութան մյուս կեսի տերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերության երբեմնի տնօրեն Խաչատուր Հովսեփյանն է: Մյուս բաժնետերը Ռոման Մուրադյանն էր։ Նախկինում այս ընկերությունը վառելիք է
առաքել Երեւանի ողջ տարածքում, ինչպես նաեւ` Գյումրի, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ քաղաքներում: Թե ինչպես է եղել, որ հենց այս ընկերությունն է դարձել հաղթող` դժվար է միանշանակ ասել: Գնման մրցույթներում սովորաբար հաղթում են ամենացածր գին առաջարկող ընկերությունները, ինչը տեղի է ունեցել նաև այս դեպքում:
Բայց, ամեն դեպքում, երբ բանակին վառելիքի մատակարարման պետական խոշորագույն գնման մրցույթում հաղթող է ճանաչվում ընդամենը երկուսուկես ամիս առաջ ստեղծված ընկերությունը, կասկածներ անպայման առաջանում են: Այդ կասկածներ ավելի հիմնավոր են դառնում, երբ ընկերության իրական սեփականատերը մտերմ է երկրի վարչապետի հետ: Ի վերջո, կոռուպցիան սոսկ կաշառակերությունը չէ, դա առաջին հերթին հովանավորչությունն է, որն այս դեպքում շատ ակնհայտ է: Իսկ իրականում եղե՞ լ է ավելի ցածր գնային առաջարկ` այս պահին դժվար է ասել: Ավելի ցածր գին առաջարկող ընկերության մասին հանրությունը թերևս կլսի տարիներ անց միայն, երբ այսօրվա իշխանությունն արդեն հանձնած կլինի երկրի ղեկը:

 


 Հայկ  Դավթյան

դիտվել է 3593 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am