Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման դատվի՝ «քայլողների» տոնի օրվա կապակցությամբ կերած խորովածի համար. Գառնիկ Իսագուլյան (video)

Ես վաղուց եմ ասել, որ դեպքերի նման շարունակության դեպքում մենք ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին կտեսնենք կալանքի տակ, այլև՝ Սերժ Սարգսյանին, Արցախի նախկին-ներկա նախագահներին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ հնարավոր է Արցախի հարցում այնպիսի սցենար զարգանա, որի հետևանքով որոշվի կալանավորել Սերժ Սարգսյանին:

ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանի կարծիքով էլ՝ այս իշխանության նպատակն է մինչև վերջ սևացնել նախկիններին. «Ես միշտ ասել եմ՝ ինձ համար կան սիմվոլներ: Կալանավորել նախկին նախագահին, դա նույնն է, ինչ կալանքի տակ վերցնել պետականությունը»:

Անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի վերջին հայտարարությանն առ այն, որ նա ցանկանում է մուղամ լսել Արցախում, որին արձագանքել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ասել է, որ Աննա Հակոբյանի ընդհանուր հայտարարությունում խնդրահարույց կետեր կային: Ըստ նրա՝ Աննա Հակոբյանն իր խոսքում միտումնավոր չշեշտեց, որ խախտումների մեղավորը ադրբեջանական կողմն է:

Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ՝ Աննա Հակոբյանը պարզապես Նիկոլ Փաշինյանի կինն է, ով ասում է բաներ, որոնք Նիկոլ Փաշինյանը պետք է ասեր. «Աննա Հակոբյանը շարունակում է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը: Միանում եմ Աննա Հակոբյանի հրավերին, և Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ՝ մուղամ լսելու, բայց նաև հայկական-ժողովրդական երգեր էլ պետք է լսենք»:

Խոսրով Հարությունյանն էլ նշում է, որ Աննա Հակոբյանի խոսքի նպատակն այլ է: Նա պարզապես ուզում է ցույց տալ, որ ինքը խաղաղության կողմնակից կին է:

Անդրադառնալով Արցախի շուրջ բանակցությունների ներկա իրավիճակին՝ Անժելա Էլիբեգովան ասել է, որ Բրատիսլավայում մեզ դրդում են, որ գնանք բուն բանակցային գործընթացին, մինչդեռ հայկական կողմը վերջին մոտ երկու տարվա ընթացքում փորձել է մարդասիրական գործունեություն ծավալել:

Խոսրով Հարությունյանը ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովի բրիֆինգին, որի իրական հասցեատերը Հայաստանն էր, ոչ Ադրբեջանը. «Ինձ համար առաջին անգամ մենք ունենք մի իրավիճակ, որ Ռուսաստանը հարավային ուղղությամբ արդեն ունի մի քանի ռազմավարական գործընկերներ, որոնց թվում է նաև Ադրբեջանը, որը ոչ թե հետևողի ու լսողի դերում է, այլ՝ պահանջներ դնողի»:

դիտվել է 4835 անգամ
Լրահոս
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am