Անգործունակներ, դիլետանտներ.ՔՊ-ում գիտեն իրենց կադրերի մասին. video

2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանին ամենաշատը քննադատում են իր կադրերի համար, բարձր պաշտոնների են նշանակվել մարդիկ, ովքեր չունեն ո՛չ համապատասխան գիտելիքներ, ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ էլ համապատասխան կառավարչական հմտություններ: Սկզբում հակադրարձում էին, թե դեռ ժամանակ է պետք, որի ընթացքում պաշտոնյաները կհարմարվեն իրենց աշխատանքին և հունի մեջ կընկնեն, բայց այժմ այդ արդարացումը չի աշխատում, քանզի մեկուկես տարի անց արդեն ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում առկա և ամեն օր առաջացող խնդիրների հիմնական պատճառներից մեկն փորձառության և գիտելիքի պակասն է: Հատկանշական է, որ սեփական թիմակիցների ոչ պրոֆեսիոնալության, դիլետանտության մասին գիտեն նաեւ թիմում:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ասֆալտին է փռում և պատեպատ տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարկառուն թիմակիցներին՝ նրանց մեղադրելով անգործության, դիլետանտիզմի, անկազմակերպ լինելու և այլնի մեջ։
Աղաջանյանն 2017 թվականի իր ելույթում խայտառակում է ներկայիս ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին, վերջինիս ամուսնուն՝ Նարեկ Բաբայանին, ով այժմյան կառավարությունում ստանձնում է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին և ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Խոսքը մինչ իշխանություն գալու ժամանակահատվածին է վերաբերում, մասնավորապես, երբ Արայիկ Հարությունյանն էր կուսակցության վարչության նախագահը: Էդուարդ Աղաջանյանը խոսում էր ՔՊ-ի հրաժարական տված վարչակազմից և մատնանշում ճիշտ այն խնդիրները, որոնց այժմ բախվում է ժողովուրդը::Մասնավորապես, Աղաջանյանը նշում է, որ Ալեն Սիմոնյանը ձախողել է ՔՊ-ի PR-ի կազմակերպման գործընթացը, Լենա Նազարյանը՝ ՔՊ 6000 վստահված անձեր ունենալու ծրագիրը, Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ապագա Հայաստան» ծրագրի մշակումը, Նարեկ Բաբայանը՝ տարածքային կառույցների հետ տարվող աշխատանքները, իսկ Արայիկ Հարությունյանը, ով եղել է ՔՊ-ում միակ աշխատավարձ ստացող մարդը, ձախողել է ողջ վարչության աշխատանքի կազմակերպումն ու ղեկավարումը: Վերոնշյալ պնդումներին մանրամասն կարող եք ծանոթանալ ՔՊ նիստից տարածված տեսանյությում:
Ինչպես ասում են՝ իշխող ուժի այսպես կոչված ինքնագնահատականը բավականին խոսուն է : Մարդիկ, որոնք անգամ մի փոքր կուսակցություն չեն կարողացել պահել եւ համաձայն Աղաջանյանի՝ տապալել են բոլորը, այսօր փորձում են պետություն ղեկավարել ու երբ նրանցից մի քանի անգամ փորձառու ուժեր ու մարդիկ համարձակվում ես ասել, որ այսինչ բանը ճիշտ չես անում, այսպես է պետք անել, տեղում դառնում ես դավադիր, հակահեղափոխական ու Նիկոլ Փաշինյանը ասֆալտով է սպառնում, կրծքով պաշտպանում իր անհաջողակ նախարարներին, ԱԺ փոխխոսնակներին, մարզպետներին:
Իսկ Արայիկ Հարությունյանի պարագայում նույնիսկ գործի է անցնում
սեփական ոստիկանությունը:
Հետաքրքիր է՝ ինչով էին մտածում այս իշխանությունները կառավարության կառուցվածքային փոփոխություններն անելուց եւ Արայիկ Հարությունյանին մեգանախարարություն վստահելուց:

Անի Սահակյան

դիտվել է 4134 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am