Իշխող ուժի վրեժը ԲՀԿ-ից

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:
Աբովյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ առկա կարգավորման համաձայն՝ եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր խմբակցություններում ավելացնել եւս 1-ական փորձագետի հաստիք: Պատգամավորը հիմնավորել էր՝ այնպիսի իրավիճակում են, որ բացի նրանից, որ շատ են, նաեւ որակապես տարբերվում են նախկիններից: Աբովյանի պնդմամբ՝ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել. «Այսօր մենք գտնվում ենք շատ ակտիվ բարեփոխումների փուլում բոլոր ուղղություններով։ Դրա հետ մեկտեղ, իհարկե, պետք է նշել, որ այն փորձագետների քանակը, որն այսօր աշխատում է ֆիզիկապես չի հասցնում աշխատել գոյություն ունեցող օրենսդրական նախաձեռնությունների ծավալի հետ».-մասնավորապես նշել էր Աբովյանը շեշտելով, որ փոփոխության միակ նպատական աշխատանքի արդյունավետության բարձրացումն է. «Հաճախակի ստացվում է այնպես, որ օրենսդրական նախաձեռնությունները, օրենքները շատ-շատ են և դրա հետ մեկտեղ մենք, այսպես կոչված, անցողիկ օրենքներ, օրենսդրական նախաձեռնություններ չունենք, անգամ ամենափոքր տեխնիկական շտկումն արժանանում է բուռն քննարկման»,-շեշտեց ԲՀԿ պատգամավորը։

Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 15։ Որոշումը չընդունվեց։
Քվեարկությունից հետո Արման Աբովյանն իր զարմանքը հայտնեց, որ նախագծի առաջին ընթերցման ժամանակ օրենքն ընդունվեց միաձայն, գլխադասային հանձնաժողովում եւս դրական արձագանք էր ստացել, իսկ արդեն երկրորդ ընթերցման ժամանակ այն չընդունվեց։

Թե ինչու չընդունվեց, կարելի է հասկանալ: Հարցը պետք է դիտարկել ԲՀԿ-իշխանություն վերջին օրերի հակամարտությության տիրույթում, կողմերի միջեւ կոնֆլիկտը ծագեց Ծառուկյանի մտերիմ շեյխերի ու Երեւանի քաղաքապետի ընդհարման պատճառով: Իշխող ուժը սովորույթի համաձայն ցույց տվեց մանկական կամակորությունն ու վրեժ լուծեց ընդդիմադիր գործընկերներից: Հատկապես որ անցած քառօրյայի ժամանակ էլ ԲՀԿ-ն քաշեց իշխանությանը եւ կողմ չքվեարկեց Արարատ Միրզոյանին Անվտանգության խորհրդի նիստերին իրավունի ուժով մասնակցելու հնարավորություն տալու նախագծին:

Ահա, սա է նոր Հայաստանի խորհրդարանի պատկերը, որտեղ առաջնորդվում են ոչ թե պետության շահերով, այլ իրենց կամակորություններով ու ինադով:

Անի Սահակյան

դիտվել է 1301 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am