Իրանը պատրաստ է
Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային լցանավային ընկերությունը պատրաստ է նավթի փոխադրումներ սկսել այն բանից հետո, երբ իրանական նավթային ընկերությունները ձերբազատվեն միջազգային պատժամիջոցներից։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆաին։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերացումը կառնչվի ոչ միայն իրանական լցանավային ընկերություններին, այլև նրանց հետ կապված ապահովագրական ընկերություններին։
