Վերադարձ նախորդին, կամ Սերժը, այնուամենայնիվ, ճիշտ էր

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Բրատիսլավայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը և անդրադառնալով նաև Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին:

Իր ելույթում Մնացականյանը մասնավորապես շեշտել է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի և հավելել․ «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: Առանց սահմանափակման տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչի մասին վկայում է նաև 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան»:

Մնացականյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմից երեկ տարածած հուշագրին՝ նշելով․ «Անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո, վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը»: Մնացականյանն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի:

Հիշեցնենք՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը, ասված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նշվել էր, որ հանդիպման ժամանակ Մնացականյանն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ, ընդգծվել է վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:

Հիշեցնենք՝ բանակցություններից առաջ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի առաքելությունը տարածեց խնդրի քաղաքական կարգավորման շուրջ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը: Հուշագրում, որն իր հետ Բրատիսլավա էր տարել Մամեդյարովը, որևէ նորություն չկա: Փաստաթղթում, մասնավորապես, նորից նշվեց, թե Ադրբեջանը հակված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին: Որպես առաջին քայլ՝ Բաքուն այս հուշագրում նշում է «հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ, պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Այս քայլերից հետո միայն Բաքուն պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:

«Կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական և հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական և ժողովրդավարական գործընթացում», - նաև ասվում է Ադրբեջանի իշխանությունների հեղինակած փաստաթղթում:

Հուշագրի վերջում պաշտոնական Բաքուն ընդգծում է, որ ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորումը չի տեսնում այս շրջանակներից դուրս:
Մի քանի օր առաջ էլ, հիշեցնենք, Բաքվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ժամանակ գոհունակություն էր հայտնել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներից և հույս էր հայտնել, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

Մնացականյանի ելույթն, լիովին, տեղավորվում է անցած մի քանի տարիների պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ: Բանն այն է, որ հայկական կողմը, կարելի է ասել, վերադարձել են մինչև Փաշինյանի հեղափոխությունը ՀՀ իշխանությունների շեշտադրումներին: Գոնե հրապարակային կարելի է այդպես արձանագրել:
Եվ հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է՝ եթե Փաշինյանի կառավարությունը պետք է վերադառնար իր նախորդի դիրքորոշմանը՝ էլ ուր մնաց Փաշինյանի հայտարարած՝ ղարաբաղյան կարգավորումը «իմ կետից» եմ վարում արձանագրումը:

Ուրեմն, նաև պետք է արձանագրենք, որ Փաշինյանի իշխանությունն էլ գիտակցեց, որ նախորդ իշխանության ժամանակ հայկական կողմի դիրքն ավելի ամուր էր, քան այն, ինչ վերջին մեկուկես տարում: Հետևաբար` իմաստ կա՞ր բանակցային գործընթացը հայկական կողմի համար ավելի բարդացնել, եթե պետք է կրկին վերադարձ կատարվեր նախորդ իշխանության դիրքորոշմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2366 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am