Ալիևի ու Մեհրիբանի ծրագիրը. Փետրվարի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում

Ադրբեջանի Միլի Մեջլիսը դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարեց ինքնարձակման մասին: Խորհրդարանի օրակարգում դրված Էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը, այն դրվեց խորհրդարանականների քվեարկությանը, որոնք «կողմ» են քվեարկել: Դրանով իսկ, քվեարկության արդյունքներով, խորհրդարանի ինքնարձակման որոշում ընդունեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ էր անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել էր հանդես գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ այդ որոշումն ընդունվել Է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով: Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած Է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում Է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանային 2020թ. նոյեմբերին:

Ահա, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց կարգադրություն Միլի մեջլիսը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։ Կարգադրության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2020թ. փետրվարի 9-ին։ «Ադրբեջանի Սահմանադրության 98 հոդվածի առաջին մասի և 109 հոդվածի առաջին մասի համաձայն՝ ցրել խորհրդարանը, 2020թ. փետրվարի 9-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Ադրբեջանի ընդդիմությունն այժմ քննարկում է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ դրանք բոյկոտելու հարցերը:
Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, ներկայացուցիչները նախօրեին հանդիպում-քննարկում են անցկացրել «Մուսաֆաթ» կուսակցության գրասենյակում: «Մուսաֆաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջըլին ասել է, թե իշխանությունները պատրաստվում են առաջիկայում ընտրություններն անցկացնել առանց որևէ բարեփոխումների: Նրա կարծիքով՝ իշխանությունը, ընտրությունների համար չստեղծելով նորմալ պայմաններ, ընդդիմությանը դրդում է բոյկոտելու դրանք:

«Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Ալի Ինսանովն ասել է, թե ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ: «Ազգային ճակատ»-ի փոխնախագահ Սեյմուր Խազին ասել է, թե իրենց կուսակցությունն ընտրություններին մասնակցելուն դեմ չէ, բայց նաև գտնում են, որ առնվազն նվազագույն պայմաններ են անհրաժեշտ:

«Ռեալ» կուսակցության գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ասել է, թե ընտրություններին մասնակցելու այլընտրանք չկա, և անհրաժեշտ է զանգվածներին ներառել այդ գործընթացում: «Իշխանության են գալիս ընտրությունների միջոցով: Դրանք կարող են անցկացվել փետրվարին կամ մարտին, և դժվար թե իշխանությունները փոխեն ընտրական հանձնաժողովների կազմը: Բոյկոտը դժվար թե հարցականի տակ դնի ընտրությունների լեգիտիմությունը: Իշխանությունները ցանկանում են, որ մարդիկ չգնան քվեարկելու, որպեսզի հեշտությամբ կեղծեն արդյունքները: Անհրաժեշտ է մարդկանց զանգվածաբար բերել քվեարկության», - պնդել է Ջաֆարլին:

Ընդդիմադիրների հավաքի մասին հաղորդել էր «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ մասնակիցների մեծ մասի կարծիքով՝ պետք է մասնակցել ընտրություններին, չնայած ընտրական միջավայրի անբարենպաստ մթնոլորտին՝ Ընտրական օրենսգիրքն է ոչ ժողովրդավար, ընտրական հանձնաժողովներն են իշխանությունների վերահսկողության տակ, սահմանափակված են հավաքների ազատությունները:

Այսպիսով, ադրբեջանական ընդդիմությունը որոշել է շարունակել հանդիպումները, խորհրդակցությունները, պայմանավորվել են առաջին հերթին քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և առաջարկներ ներկայացնել: Քննարկումների օրակարգում կլինեն նաև ընտրական հանձնաժողովների կազմը փոփոխելու և վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ստեղծելու հարցերը:
Իլհամ և Մեհրիբան Ալիևներն, այսպիսով, գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նրանք նոր արտաքուստ փորձելու են սերնդափոխություն ապահովել Ադրբեջանում՝ «բարեփոխված» Ադրբեջանի քողի տակ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1828 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am