Չհաջողված օպերացիա. իշխանության պլան Բ-ն

Ահավասիկ. Մերժին Սերժին կարգախոսով իշխանության եկածները վերջապես կողմնորոշվեցին Սերժ Սարգսյանի սուրբ չլինելու հարցում, բայց մի ծիծաղաշարժ մեղադրանք առաջադրեցին: Այն ավելի քան ծիծաղելի է: Պարզվում է, ինչ-որ «Մաքսուդ» ընկերություն դիզվառելիքի ավելի մատչելի գին է առաջարկել, քան Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը»։
Իրավապահ մարմինների ներկայացրած հաշվարկով պետությանը պատճառվել է շուրջ 500 միլիարդ դրամի վնաս:
Կասկած չունենանք, որ նույն կերպ կվարվեր Նիկոլ Փաշինյանը եւ շուկայում անհայտ ծագման ընկերությունը չէր նախընտրի ճանաչում եւ փորձ ունեցող մեկ այլ ընկերությունից, սակայն սա հարցի մյուս կողմն է: Իրականությունն այն է, որ հեղափոխությունից շուրջ երկու տարի անց Սերժ Սարգսյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց մի ծիծաղելի մեղադրանքով, որ ավելի լավ է չհայտնվեր:

Քանզի այս պարագայում ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ամենեւին էլ այն հրեշը չէր, որի մասին պատկերացում էին տվել երբեմնի հայրենի ընդդիմադիրները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ցանկության եւ ոչ մեծ ջանքերի դեպքում այս մեղադրանքը կարելի է առաջադրել ցանկացած նախկին եւ ներկա իշխանավորի հարցում: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հանցանքի մեծությունը ճիշտ այն հարթության է, ինչ թավշյա պաշտոնյաներինը: Հեղափոխությունից երկու տարի էլ չի անցել, բայց արդեն երկու փոխնախարար է ձերբակալվել կոռուպցիայի գործով, Դավիթ Սանասարյանի գործն էլ ընթացքի մեջ է:
Ներկա իրավիճակում մի քանի եզրահանգում է կարելի անել: Սա կամ առաջին հերթին նշանակում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բեռն իշխանության ուսերին այլեւս գերծանրանում է եւ հարկավոր էր պարզապես կոնպենսացնող քայլեր անել՝ ցույց տալով, որ միայն Քոչարյանի հարցում չէ իշխանությունը վրեժխնդիր, քրեական պատասխանատվության առջեւ է կանգնելու նաեւ երրորդ նախագահը: Չմոռանանք, որ Ռուսաստանն այս գործով ոտքի գազից չի հանում եւ ճնշումն օրեցօր մեծանում է, իսկ եթե այդ ամենին հավելում ենք քրեական գործի ոչ հիմնավորությունը, ապա կանխատեսելի է, թե իշխանությանը միջազգային կառույցներին ինչ հզոր ապտակ է սպասվում :
Իշխանության գործողություններից կարելի էր դատել, որ կար մտադրություն Սերժ Սարգսյանին նույնպես մտցնել Մարտի 1-ի գործում, համենայն դեպս, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարություններն ու զուգահեռ տեղեկատվությունը փաստում են այն մասին, որ Կոստանյանին առաջարկել են գլխավոր դատախազի, կամ որեւէ այլ բարձր պաշտոնի դիմաց Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ: Սակայն այդ օպերացիան ձախողվեց, Կոստանյանը չցանկացավ գնալ այդ քայլին: Եւ ահա, ամիսներ անց պարզ դարձավ, որ այդ առաքելությունը ստանձնել է Սերգո Կարապետյանը, բայց, իհարկե, ոչ Մարտի 1-ի գործով:
Իշխանությունն ի դեմս իրավապահների կամ այնքան ապաշնորհ է, որ չի կարողանում Սերժ Սարգսյանի վերաբերյալ առավել ծանրակշիռ փաստեր հավաքագրել, կամ էլ ընդհանրապես ուզում է նրան մաքրել երբեմնի պիտակից եւ այդ պատճառով այսքան մեղմ մեղադրանք է առաջադրվել:

Անի Սահակյան

դիտվել է 2651 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am