Ում կամ ինչի հետ ԵՄ-ն խնդիրներ ունի
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ չի ցանկանում լեհերը կարծեն, թե «ողջ Եվրոպան դեմ է իրենց»։ Եվրահանձնաժողովը խնդիր չունի Լեհաստանի հետ, այլ լեհական կառավարության որոշ նախաձեռնությունների հետ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ։ Այդպես է նա մեկնաբանել Լեհաստանի նկատմամբ օրենքի գերակայության վերահսկողության ընթացակարգի կիրառությունը։
