Արդեն իրենց դուռը չէ՞. Փաշինյանն իր պոպուլիզմի զոհն է դարձել, չի կարողանում դուրս գալ իր տված խոստումների տակից

Փաստը գրում է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, և դրանք վերաբերում են թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին:


Այդ խնդիրների առկայությանը նպաստում է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ դիրքը, հարևան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, ու ցանկացած կառավարություն պետք է գիտակցի, որ բախվելու է բազմաթիվ պրոբլեմների, իսկ այդ խնդիրների լուծումը պահանջում է հետևողական աշխատանք և համբերություն:

Եվ այս իրավիճակում զարմանալի ոչինչ չկա, երբ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, որոնք ունեն խնդիրներ և դժգոհություններ, իրենց հարցերին լուծում տալու համար փորձում են օժանդակություն ստանալ կառավարության կողմից:


Թերևս պետք չէ պատահական համարել, որ կառավարության շենքի դիմաց պարբերաբար քաղաքացիները ակցիաներ են իրականացնում: Այդպես եղել է նախկինում, այդպես է նաև հիմա:

Հատկապես յուրաքանչյուր հինգշաբթի, քանի որ հենց այդ օրերին են սովորաբար տեղի ունենում կառավարության նիստերը, մեծ թվով քաղաքացիներ են հավաքվում կառավարության շենքի առջև՝ ակնկալելով, որ կառավարության անդամները ուշադրության կարժանացնեն իրենց պրոբլեմները և լուծումներ կտան:

Հաճախ այդ խնդիրներն ունենում են նաև լոկալ բնույթ և վերաբերում են առանձին բնակավայրի կամ քաղաքի: Ժամանակի ընթացքում քաղաքացիների մի մասի խնդիրները լուծվում են, մի մասինը՝ ձգձգվում, մյուս մասինը լուծելու համար էլ ժամանակ է պահանջվում հասկանալու համար, թե ինչպես պետք է վարվել, և այդպես շարունակ:

Սակայն այդ ընթացքում բողոքավոր քաղաքացիների թիվը չի պակասում, քանի որ մարդկանց խնդիրները շատ հաճախ տարբեր գերատեսչություններում և մարմիններում սառեցվում են, ընթացք չեն տրվում, և մարդիկ այս իրավիճակի տակից դուրս գալու համար այլ ելք չեն գտնում, քան կառավարությանը դիմելն ու անձամբ վարչապետի ուշադրությունը հրավիրելն է:

Այնուամենայնիվ, ինչպես երևում է կառավարության վերջին նիստի ընթացքում վարչապետի հայտարարությունից, վերջինս, մեղմ ասած, այնքան էլ գոհ չէ նման վիճակից: «Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝ ինչու նրա հարցը լուծեցիր, ոչ թե մերը:

Սա իրականում քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն:

Սա լուրջ պրոբլեմ է, որովհետև 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել:

Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ երկիրը կկանգնի կոլապսի առաջ», ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի այսպիսի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ Փաշինյանը, ելնելով իր երկարամյա լրագրողական ու պատգամավորական փորձից, պետք է հասկանար, որ իշխանությունը ստանձնելը մեծ բեռ է և պատասխանատվություն, որը պետք է տանել:

Բայց նա, կարծես, չի կարողանում դիմագրավել առկա պրոբլեմների ճնշմանը, այլապես հետևողականորեն խնդիրները լուծելով առաջ կգնար և նմանատիպ հայտարարություն չէր անի:

Իսկ նրանում, որ բոլոր հարցերը միանգամից կուտակվել են միմյանց վրա, Փաշինյանը ևս ունի իր մեղքի բաժինը, քանի որ իշխանափոխության էյֆորիայի ալիքի վրա հենց ինքն էր բոլոր քաղաքացիներին ներշնչում, թե երբ ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը, բոլորի խնդիրները լուծվելու են, տնտեսական հեղափոխություն է տեղի ունենալու, ահռելի գումարներ են պետբյուջե վերադարձվելու, շեշտակի բարձրացվելու են աշխատավարձերն ու թոշակները և այլն:

Ու հիմա լիովին տրամաբանական է, որ քաղաքացիները եկել են իրենց տրված խոստումների հետևից, իսկ Փաշինյանը պետք է տեր կանգնի իր խոստումներին և բավարարի մարդկանց պահանջները, այլապես հիասթափության ալիքը անխուսափելի կլինի:

Իսկ եթե կարճ ասենք, ապա Փաշինյանն իր պոպուլիզմի զոհն է դարձել, քանի որ չի կարողանում դուրս գալ իր տված խոստումների տակից: Վերջապես, հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ եղավ նույն Փաշինյանի հայտնի հայտարարության հետ, թե՝ «իրենց դուռն է, ուզում են` խփում են»: Հիմա արդեն փաստորեն իրենց «դուռը» չէ:

Գուցե նաև իրենց կառավարությո՞ւնը չէ... Այստեղ տեղին է մեջբերել կառավարության առջև բողոքող արծվաշենցի զայրացած կնոջ խոսքերը.

«Ընտրեցինք, բանից պարզվեց՝ սա էլ ա ոտքերը մեր վրա սրբում…»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1093 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am