Բաքվի վերջնագիրը Երևանին՝ բանակցությունից ժամեր առաջ

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ընդգծեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու միջոցով, ասվում էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նաև ասվում էր, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության առումով դրական է գնահատվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից։

Այնուհետև կայացել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը միջնորդների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև՝ հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ Պաշտոնական հաղորդագրությունում ասովում էր՝ «ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը»:
Արդեն իսկ հայտնի է, որ Մնացականյանն ու Մամեդյարովը նոր հանդիպում կանցկացնեն 2020թ. սկզբին:

Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը Բրատիսլավայում տևել է 3,5 ժամ: Ասվում է, որ քննարկել են կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակն ու խաղաղ կարգավորման ապագա ուղիները: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

Պաշտոնական Երևանը կարծես, չի ցանկանում մանրամասնել, թե կոնկրետ ինչ է քննարկում Ադրբեջանի հետ: Մինչդեռ Բաքուն, կարելի է ասել, դիմեց սադրանքի. Հենց հայ-ադրբեջանական բանակցությունների օրը շրջանառության մեջ դրեց իր դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Էլմար Մամեդյարովն իր հետ Բրատիսլավա է տարել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված՝ պաշտոնական Բաքվի պատկերացրած քայլերի մասին մի փաստաթուղթ:

Ադրբեջանը, բնականաբար, հակված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, այդ փաստաթղթում ևս շարունակում է պնդել․ - «Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ, պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Այս քայլերից հետո միայն Բաքուն պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:

«Կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական և հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական և ժողովրդավարական գործընթացում», - նաև ասվում է Ադրբեջանի իշխանությունների հեղինակած փաստաթղթում:

Բաքուն վերջում հավելում է, որ չի տեսնում հակամարտության քաղաքական կարգավորում իր նշած այդ շրջանակներից դուրս: Այսինքն՝ Բաքուն վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ բանակցությունից րոպեներ առաջ:

Նկատենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքվում ասել է, թե հույս ունի, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն հինգ նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները:

Ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը... Ի՞նչ է պատասխանում Փաշինյանը՝ Բաքվի վերջնագրին... Ինչու՞ է Բաքուն բանակցություններից առաջ հրապարակայնացնում իր պահանջները... Սրանից կարելի է հասկանալ, որ Բաքուն ձգտում է կարգավորման տարբերակում այս նախապայմանները մտցնել...

Սրանք անպատասխան հարցեր են: Պաշտոնական Երևանը քար լռություն է պահպանում: Հայտնի չէ՝ ի՞նչ են մտածում այս ամենի մասին:

Եվ ամենակարևորը՝ բանակցություններն այս պայմաններում շարունակվելու՞ են, եթե Բաքուն պնդում է իր դիրքորոշումն, ու ասում, որ միայն այդ շրջանակում է տեսնում քաղաքական լուծում, թե՞ ոչ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6081 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am