Ադրբեջանական գազ նաև Եվրոպայի համար. Պատմական նախագիծը շահագործվեց

Տրանս-անատոլիական գազատարը՝ TANAP-ը, որի միջով ադրբեջանական գազը կմատակարարվի Եվրոպային, մեկնարկեց նոյեմբերի 30-ին: Բացումը կայացավ Էդիրնե նահանգի Իփսալա շրջանում՝ Հունաստանի հետ Թուրքիայի սահմանի մերձակայքում, որտեղ TANAP-ը միացված է Տրանս-ադրիատիկ գազատարին (TAP), որի միջով Ադրբեջանից գազը կհասնի եվրոպական երկրներ:

Ըստ պաշտոնական Անկարայի՝ TANAP-ը Թուրքիայի ամենակարևոր նախագծերից մեկն է: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը մասնակցեցին TANAP գազատարի վերջնական փուլի բացման արարողությանը։ TANAP գազատարի (թուրք–վրացական սահմանից մինչև Էսքիշեհիր) առաջին փուլը մեկնարկեց 2018թ. հունիսի 12-ին, նույն թվականի հունիսի 30-ին մեկնարկեցին TANAP–ով ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարումները։ Էսքիշեհիր քաղաքից մինչև թուրք–հունական սահման փորձնական գազամղումը մեկնարկեց 2019թ. ապրիլի 15-ին` ստուգելու համար դեպի Եվրոպա գազի մատակարարմանը պատրաստ լինելը։ 2019 թվականի հունիսի 15-ին ադրբեջանական գազը TANAP–ով Շախ Դենիզ հանքավայրից հասավ թուրք–հունական սահման։

«Այսօր պատմական տեսանկյունից կարևոր օր է։ Հույս ունենք, որ TANAP–ը օգուտ կբերի Թուրքիայի, Ադրբեջանի և հարևան այլ երկրների ժողովուրդներին», – ասել է Իլհամ Ալիևը հանդիսավոր արարողության ժամանակ։ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ TANAP–ը «Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմական բարեկամության խորհրդանիշն է»։ «TANAP–ն իր ներդրումը կունենա նաև Եվրոպայում էներգետիկ անվտանգության ապահովման հարցում», – ասել է Էրդողանը։

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունենալուց հետո Էրդողանը, Ալիևն ու հրավիրված հյուրերը սեղմեցին խորհրդանշական կոճակը, որն ազդարարեց գազատարի աշխատանքի մեկնարկը։ 1850 կմ երկարությամբ TANAP գազատարով սկզբից 6 մլրդ խորանարդ մետր գազ կառաքվի Թուրքիա։ 2020թ-ի սկզբին այդ գազատարին կիմանա Տրանսադրիատիկ գազատարը (ТАР), որի շնորհիվ TANAP-ի թողունակությունը կհասնի 16 միլիարդ խորանարդ մետրի։ ТАР-ի շնորհիվ ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով կառաքվի Եվրոպայի երկրներ (Վրաստանի և Թուրքիայի տարածքով)։

Ի դեպ, շեշտենք, որ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա արտահանման նպատակով կառուցվող ադրբեջանական գազատարը հասել է Հունաստանի սահմաններին։
TANAP-ի՝ Եվրոպային հասնելու տոնակատարությանը մասնակցեց նաև 7 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահական խորհրդի անդամ Շեֆիք Ջաֆերովիչը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Չեխիայի Ազգային Ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը:

Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը դեպի Եվրոպա է ուղարկվում Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Սա համաշխարհային մասշտաբով ամենախոշոր գազատար ուղու նախագծերից է (1850 կմ երկարությամբ) և անցնում է Թուրքիայի շուրջ 20 նահանգներով, մասամբ՝ նաև Մարմարա ծովով։
Նախատեսվում է, որ գազատարը Եվրոպային տարեկան 10 մլրդ խմ գազ կմատակարարի, իսկ Թուրքիային՝ 6 մլրդ խմ։ Բացի այդ, տարեցտարի այդ ծավալները պետք է ավելացվեն՝ հասցվելով մինչև ընդհանուր 31 մլն խմ։

TANAP գազատարի երկրորդ փուլի գործարկումը Կասպից ծովից արդյունահանվող ադրբեջանական գազի անմիջականորեն Եվրոպա փոխադրման առումով պատմական իրադարձություն է: Նման կարծիքին է SOCAR-ի հասարակության հետ կապի և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Իբրահիմ Ահմեդովը: Իբրահիմ Ահմեդովը նշել է, որ երկրորդ փուլի բացումը շատ կարևոր է՝ ադրբեջանական գազի Թուրքիայի վրայով դեպի Եվրոպա մատակարարման առումով: Նախագծի շինարարական աշխատանքներն ավարտվել են ըստ ժամանակացույցի:
«Այսինքն, TANAP գազատարի շինարարական աշխատանքներն ավարտվել են և այն պատրաստ է շահագործման: TANAP-ի միջոցով գազ կմատակարարվի Թուրքիա և Եվրոպա: TAP գազատարի շինարարական աշխատանքների ավարտից հետո TANAP-ը միանալու է TAP–ին և Կասպից ծովից արդյունահանվող ադրբեջանական գազը անմիջականորեն կմատակարարվի Եվրոպա»,-ասել է SOCAR-ի հասարակության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը:

Նկատենք, որ մինչ այժմ TANAP գազատարով ավելի քան 3 միլիարդ խմ գազ է մատակարարվել Թուրքիայի շուկա: TANAP և Հարավային գազային միջանցքի միջոցով փոխադրվող գազի ծավալը նախատեսված է հասցնել մինչև 16 միլիարդ խմ-ի: Պլանի համաձայն, լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավմամբ անհրաժեշտ ենթակառուցվածքային հնարավորություններ ստեղծելուց հետո մատակարարվող բնական գազի ծավալը կրկնապատկվելու է: Իբրահիմ Ահմեդովը հայտնել է, որ TANAP գազատարի շահագործման հանձնվելը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ադրբեջանի և Պետնավթընկերության կողմից ոչ միայն երկրում, այլև արտասահմանում իրականացվող էներգետիկ նախագծերը իրագործվում են ժամանակին և բարձր մակարդակով:

Ադրբեջանը, որպես TANAP-ը ղեկավարող կողմ ծախսերը տնտեսել է 45 տոկոսով, այլ կերպ ասած 5 միլիարդ դոլարով: Այսպիսով, Հարավային գազային միջանցք նախագծի շինարարական աշխատանքների համար նախատեսված 45 միլիարդ դոլարից ծախսվել է 40 միլիարդը: Հիշեցնենք, որ Հարավային գազային միջանցքի հիմնական սեգմենտը հանդիսացող TANAP գազատարը ընթացիկ տարվա հուլիսի 1-ից պատրաստ է՝ ադրբեջանական գազի Եվրոպա մատակարարման համար: Անցյալ տարվա հունիսի 12-ին Թուրքիայի Էսքիշեհր քաղաքում կայացավ TANAP գազատարի առաջին փուլի պաշտոնական բացման արարողությունը: Իսկ Թուրքիայի համար նախատեսված առաջին գազի մատակարարումները սկսվել են հունիսի 30-ից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1689 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am