«Փլատակների տակից դուրս է բերվել երկու երեխայի մարմին». Լեհաստանում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
Լեհաստանի Սիլեզիայի մարզի Շչիրկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով շենքը փլվել է, զոհերի թիվը 8-ին է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Փրկարարները փլատակների տակից հանել են երկու երեխայի մարմին»,-լրագրողներին տեղեկացրել է մարզի ղեկավար Յարոսլավ Վեչերեկը:
