Քաղաքապետարանի շուրջ ողորմելի իրավիճակ է ստեղծվել. Հայկ Մարությանի գործը «Սուպեր մամա»-ի դերը խաղալն է. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ «ԿամԱԶ»-ների նվիրատվությունները, արաբ շեյխերի ներկայացուցիչների համար ներդրումային հարթակ չտրամադրելը ցույց է տալիս, որ այս իշխանությունն առաջնորդվում է նախկինների ճանապարհով, այսինքն՝ ամենը իրենց պետք է վերագրել, ամբողջը իրենք պետք է անեն, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Խոսելով Խաչատուր Սուքիասյանի վերջին հայտարարությունից՝ ըստ որի՝ նախկինում իշխանությունները ներդրումներ թույլ տալու համար իրենց մասնաբաժինն էին ուզում, Արամ Սարգսյանն ասել է, որ եթե նա չասեր՝ իրենից գործարան են խլել ու նման շեշտադրումներ չաներ, գուցե նրա ասածը լուրջ ընդունվեր:

Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն էլ տիրող իրավիճակը համարում է ողորմելի գզվրտոց, որը ենթագիտակցական հենք ունի. «Բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ էական առնչություն չունեն իրական գործի հետ, մտնում են գզվրտոցի դաշտ»: Բոստանջյանի խոսքով՝ Հայկ Մարությանի գործը «Սուպեր մամա»-ի դերը խաղալն է:

«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանն էլ կարծում է, որ քաղաքապետարանի շուրջ բարձրացված աղմուկին հնարավոր չէ լուրջ վերաբերվել: Նրա դիտարկմամբ՝ մենք գործ ունենք մանիպուլյացիայի հետ. «Հանրության մեջ կա մի զանգված, որն ասում է՝ այն ինչ անում են այս իշխանությունը, լավ է անում, որովհետև նրանք մեր փրկիչն են»:

Լիլիթ Թումանյանը հռետորական հարց բարձրացրեց՝ Հայկ Մարությանը, եթե հրաժարական տա, ի՞նչ է՝ կարծում եք ավելի լավ քաղաքապե՞տ է գալու. «Նմանատիպ իրավիճակ է նաև Արայիկ Հարությունյանի շուրջ: Եթե անգամ հիմա նրանք հրաժարական տան, այդ քաղաքական թիմից գալու է մեկ այլ ներկայացուցիչ, բայց ոչինչ չի փոխվելու, քանի որ կա հստակ քաղաքական գիծ, որը համակարգային է»:

Անդրադառնալով՝ խորհրդարանական ուժեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Իմ Քայլ»-ը խմբակցության փոխադարձ մեղադրանքներին, անգամ թեթև վեճին, որը ծագեց ներդրումների հարցից, Վարդան Բոստանջյանն ասել է, որ ցանկացած ոք խոսելուց առաջ պետք է մտածի՝ ինքը հասարակության համար ի՞նչ է արել. «Դե բանակից փախածները, գործ չարածները բնական է, որ չեն հասկանում Գագիկ Ծառուկյանի ասածները»:

Ըստ Լիլիթ Թումանյանի՝ այս հարցերով ստեղծում են բուռն աշխատանքային տպավորություն, մինչդեռ կարևոր հարցերին չեն էլ ուզում անդրադառնալ. «Փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, այսինքն՝ մի հարցի շուրջ աղմուկ բարձրացնելով՝ ուզում են ուշադրությունը շեղել նախորդ հարցից»:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am