«Թավշյա» պաշտոնյաների ձեռքբերումները՝ կանանց և ծնողների միջոցներո՞վ

«Բնակչությունից պարբերաբար ստացվող սոցիալական խնդիրների մասին բողոքներին ու ահազանգերին զուգահեռ՝ խմբագրությունը սկսել է հաճախ տեղեկություններ ստանալ նաև այս կամ այն պաշտոնյայի գործունեության վերաբերյալ։

Մեր համաքաղաքացիների աչքից չեն վրիպում հեղափոխական նորօրյա պաշտոնյաների շռայլ գնումները, նրանց հաճախած թանկարժեք ժամանցի վայրերը, երեխաներին տեղափոխելն էլիտար դպրոցներ և մանկապարտեզներ։ Եվ այս տենդենցը, ասում են, նկատվում է նախարարների և ավելի ցածր չինովնիկների շրջանում։

Մարդիկ եզրակացնում են՝ կարճ ժամանակում կտրուկ փոխվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի, այլև հեղափոխականներից շատերի կյանքի որակը, և այստեղ մարդիկ լուրջ մտահոգվելու պատճառներ են տեսնում։

Խմբագրությունը հետամուտ կլինի հատկապես արժանահավատ տեղեկություններին, սակայն առաջինը հարկ ենք համարում սկսել վերջինը ստացած տեղեկություններից, որոնք առնչվում են Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանին ու Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին։

«Հարգելիս, մեքենան ձեռք է բերել կինս, իրենն է մեքենան». Դավթաշեն համայնքի ղեկավար

168.am-ի աղբյուրներն արձանագրել են, որ օրերս Դավթաշեն համայնքի ղեկավար, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Միքայել Թումասյանը սկսել է շրջել սև գույնի Porsche Panamera մակնիշի մեքենայով, ֆիքսել էին նաև «գոլդ» համարանիշը՝ 01 MT 110։ Եթե հաշվի առնենք այս մեքենայի գինը, որ շուկայում մինչև 100 հազար դոլարի է հասնում, զուգահեռ անցկացնենք վարչական շրջանի ղեկավարի (թաղապետի) որոշում ընդունելուց զուրկ լիազորությունները և դրա դիմաց 275.000 դրամ մաքուր աշխատավարձը, չաշխատող ընտանիքը, կենցաղային հոգսերը, ապա շարքային թաղապետը հաստատ չէր կարող իրեն թույլ տալ նման ճոխություն։

Այդ դեպքում որտեղի՞ց և ինչի՞ հաշվին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից երիտասարդ թաղապետն այսքան ճոխ մեքենա ձեռք բերել։ 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ Միքայել Թումասյանը պատմեց իր հարուստ աներոջ մասին (Պետական վերահսկողական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանի քեռու հայտնի օրինակով)։

«Նախ, Ձեզ ասեմ՝ կինս Հայաստանի քաղաքացի չի, ինքը բելառուս ա, շատ հարուստ ծնողներով հանդերձ, ու իրա հարուստ բիզնես-գործունեությունը միշտ եղել է Ռուսաստանում և Ուկրաինայով մեկ։ Հարգելիս, մեքենան ձեռք է բերել կինս, իրենն է մեքենան, իմ ունեցածը մինչ այդ Nissan Altima էր, որը վաճառել ենք, բայց եթե անգամ իմը լիներ, ես չէի տարակուսի, կխոստովանեի միանգամից»,- ասաց իշխանական երիտպաշտոնյան։

Պաշտոնյան ընդունեց, որ ձեռք բերածը, համենայնդեպս, բավականին թանկարժեք մեքենա է։ Նույն մակնիշի նոր ավտոմեքենան արժե 150-160․000 դոլար։

«Բայց մերը նոր չէ, և մենք դա գնել ենք 7 մլն դրամով»,- հավելեց Միքայել Թումասյանը՝ պնդելով, որ կարող էր այդ գնով սև շուկայից ձեռք բերել, մանավանդ, որ մինչև պաշտոնը ստանալն ունեցել է հավաքած շատ-շատ փող։

«Հարգելիս, իմ համեստ աշխատավարձով պաշտոնը ստանալուց հետո, ես հայտարարագրել եմ կնոջս 90.000 դոլարը, պլյուս՝ 11 մլն դրամ իմ գումարը, բայց ասեմ՝ իմանաք, ես ունեմ 700 հազար դոլար արժողությամբ առանձնատուն՝ Դավթաշենում, ու արդեն 4 տարի է, դա բոլորը գիտեն։ Իմ կինը մինչև հիմա բիզնես-գործունեության մեջ ա եղել՝ իմ հետ միասին, ու իր կյանքի ընթացքում բիզնեսով վաստակած գումարներ դեռ ունի»։

Թումասյանը վստահեցնում է, որ այսօր բիզնեսներ չունի, քանի որ օրենքը թույլ չի տալիս, իսկ կինը տուն-տեղ, երկու բալիկների խնամքին է անցել։

Բիզնեսից եկող մեծ փողերը, ասում է, փոխել է միջին կարգի պաշտոնի ու համեստ աշխատավարձի հետ՝ զուտ հեղափոխական գաղափարներից ելնելով: «Հարգելիս, պաշտոնի բարձր, ցածր չի լինում, ես զուտ գաղափարի համար եմ եկել էստեղ, երկիրը կառուցելու համար եմ աշխատում»,- ասաց նա։

Իսկ ի՞նչ եք արել այդ գաղափարները կյանքի կոչելու համար, և արդյոք Ձեր շատ–շատ կուտակած ֆինանսական միջոցներից ներդրե՞լ եք թաղապետարանի ծրագրերում՝ հանուն այդ գաղափարների,-հետաքրքրվեցինք Դավթաշենի հեղափոխական թաղապետից։ Ի պատասխան՝ միայն մեկ սոցիալական ծրագիր հիշատակեց՝ ամանորյա միջոցառում և նվերներ՝ համայնքի թվով 100 հաշմանդամ երեխաների համար:

«Իմ վարչական շրջանի համար էնքան բան եմ արել, մարդիկ շատ են դիմում, ես իմ գրպանից կանխիկ փող չեմ տալիս, բայց սպասեք, հաշվետվությունը կհրապարակեմ»,- ասաց նա։

Բաց ու թափանցիկ ներկայացող թաղապետից ջանացինք ընտանեկան բիզնեսից խոսել, սակայն նա կարճ կապեց՝ ասելով, որ ներկրում-արտահանում է իրականացրել։ Իրականում, պարզվում է, իշխանական թաղապետը զբաղվել է կանացի բիժուտերիաներ ներկրելով, իսկ թե ինչպես կարող էր այս մանր զարդերի ներկրումը նրան հազարավոր դոլարների եկամուտ ապահովել, դժվար է հասկանալ։

«Բնակարանը հորս օգնությամբ եմ ձեռք բերել». Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան

Ինչ վերաբերում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանին, ով վարչական գործառույթից դուրս՝ Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային որոշ գրասենյակներ է ակտիվ կուրացիա անում, նա ևս հերքեց հեղափոխությունից հետո իր կյանքի որակի լավանալու մասին լուրերը։

Հաստատեց, որ Կապանի կենտրոնում, հենց Չարենց փողոցի վրա նոր բնակարան է ձեռք բերել, քանդել է ներսի հարդարանքը ու իր ոճով հիմնովին պիտի նորոգի, բացի այդ՝ տան հետ, միաժամանակ, գնել է Hyundai Sonata հիբրիդ ավտոմեքենա։

«Բնակարանը հորս օգնությամբ եմ ձեռք բերել, ես միացել եմ գնմանը՝ «Կոնվերսբանկից» վերցրածս 7 մլն դրամ վարկով, իսկ մեքենան ԱՄՆ-ից աճուրդով եմ ձեռք բերել, որի շուկայական գինն այդ պահին 3000 ԱՄՆ դոլար էր»,- պարզաբանեց ՔՊ-ական փոխմարզպետը և ընդգծեց, որ համեստ աշխատավարձով գնված գույքի համար չի ցանկանում, որ աղմուկ բարձրանա, ուստի որոշեց հրապարակել բանկի թղթերը։

Ի դեպ, ավտովաճառքի հայտարարություններ տարածող կայքերում նման ավտոմեքենաների արժեքը երեք անգամ բարձր է նշվում։ Ըստ իրազեկների՝ հիբրիդ տեսակի նման ավտոմեքենայի արժեքը, նույնիսկ ԱՄՆ աճուրդից ձեռք բերելու դեպքում, 3000 դոլար պարզապես չի կարող լինել։

Պարզապես հիշեցնենք, որ նախկինում էլ բոլոր պաշտոնյաներն իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները վերագրում էին կանանց, ծնողներին, այլ ազգականների և ձևակերպում նրանց անուններով»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1017 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am