Հիստերիկների իշխանություն` ինչու վանեցին ներդրողներին

Երկու օր է չի դադարում արաբ շեյխերի ու կարգին քաղաքապետի անհաջող հանդիպման, միլարդավոր դոլարների հասնող ներդրումների չեղարկման թեման: Բոլորն են քննարկում, թե ինչպես է Երեւանի քաղաքապետի պաշտոնում հայտնված Հայկ Մարությանն ընդունել Արաբական Միացյալ Էմիրության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պատրաստվում էին հսկայածավալ ներդրումներ անել Հայաստանում:

Քաղաքապետն ուղղակի տապալել է այդ հանդիպումը եւ արդեն գիտեք թե ինչի համար, նրա, որ իր հյուրերը ջինսով են եկել հանդիպման, ապա եւ համարձակվել հանդիպման ընթացքում պատասխանել սեփական հեռախոսներին: Սա պատճառներից մեկն է, չգիտես զվարճալի, թե ողբերգական: Ոչ վաղ անցյալում կանացի կերպարներ մարմնավորող մերօրյա քաղաքապետն անչափ խոցվել է այդ փաստից: Քըրք Քրքորյանն էլ Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում եղել է ջինսով, գուցե հեղափոխակաները չհավատան, բայց նրան դիմավորել է Ռոբերտ Քոչարյանը ու կարգին քաղաքապետի նման չհիմնավորված ինքնասիրահարվածություն խաղալու փոխարեն ամեն ինչ արել է, գիշեր-ցերեկ ման է եկել գործարարի ետեւից, որպեսզի մեր հայրենակից բարերարը էլ ավելի շահարգրգռված ներդրումներ անի:

Թավշյա իրադարձություններից հետո, երբ այդպես էլ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխությունը կյանքի չի կոչվում, երբ կարելի է ասել գրեթե ներդրումներ չեն լինում, միայն անմեղսունակները կարող են այսպես ցրել 2 միլիարդ դոլար ներդրում ցանկացողին:

Հայկ Մարությանի երկրորդ եւ թերեւս գլխավոր փաստարկն այն է, թե կենտրոնում ազատ հողակտոր չկա, որը կարող էին տրամադրել օտարերկրյա գործարարին հիվանդանոց, հյուրանոց կառուցելու համար, ուստի ինքն առաջարկել է մասնավորի հետ լեզու գտնել: Եթե պիտի դրսից եկած գործարարը մտածի տարածք գտնելու մասին, էլ որն է պետության դերը: Ի վերջո, լավ կառավարիչները ամենաանհրապույր պայմանները փորձում են ներկայացնել իբրեւ լավագույնը, իրենք են լուծումներ, այլընտրանք գտնում, որպեսզի դրսից եկած հյուրը չհիասթափվի տեխնիկական դժվարություններից ու կապիտալը տեղափոխի մեկ ուրիշ երկիր:
Հատկապես այս պարագայում, երբ քո թիմին չի հաջողվել որեւէ ներդրում իրականացնել, պետք է հարազատ զավակի պես փայփայեիք այդ գործարարին, այլ ոչ թե ասեիք, գնացեք ու ինքներդ լուծեք տարածքի հարցը:

Այս միջադեպը ի ցույց դրեց, որ իշխանությունում մի հոգի չէ, որ հիստերիկ նոպաներ է ունենում, կա առնվազն եկրորդը, ով հիստերիայի մեջ է ընկնում ուրիշների հեռախոսազանգերից ու զրույցներից: Իրականում` պարզից էլ պարզ է, թե ինչու իշխանությունը վանեց մեծ գործարարին, միակ պատճառը Գագիկ Ծառուկյանն է, ով այդ շեյխերի գործընկերն է եւ նրա միջնորդությամբ է եղել քաղաքապետի հետ հանդիպումը: Իշխանությունը հասկանում է, որ ներդրումների դեպքում փառքի դափնին վերցնելու է ոչ թե ինքը, այլ Գագիկ Ծառուկյանը, իսկ քանի դեռ նրանք խնդիրը ոչ թե պետության շահն է, այլ սեփական վարկանիշի, ուստի դեռ շատ ու շատ շեյխեր կգան ու կերթան՝ Հայաստանն էլ կմնա առանց իրական ներդրումների:

Անի Սահակյան

 

դիտվել է 3630 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am