Լեւոն Տեր-Պետրոսյանի «ճտերը» ՀՅԴ-ի դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ շշմելու բնորոշումներ ու գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին. «Որեւէ նախարարի հրաժարականի պահանջ չի կարող լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք»:

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել. «Առավել եւս մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի, կոռումպացված իշխանության կարեւոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին: Եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի այդ իրականության հետ եւ գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, ՀՀ-ում չի ունենա ապագա, որքան էլ դա ցավալի հնչի: Դա վերաբերում է ոչ միայն այդ քաղաքական ուժին, այլեւ նրանց, որոնք այդ ուժի հետ սեղանի շուրջ նստած էին: Մենք ընդամենը հեռացող գնացքի անիվների ձայնն ենք լսում. մի երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ…»:

Սակայն նույն Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ ի տարբերություն բազում այլ ուժերի խուսափում էր քննադատական գնահատականներ տալ եւ կմկմում էր, թե բա ՀՅԴ-ն, դա ՀՅԴ-ն է…

Որքան էլ Փաշինյանը փորձի հերքել իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կապը նաեւ քաղաքականությունը շարունակելու առումով, իրականությունը հակառակի մասին է հաստատում: Ինչպես առաջի նախագահն է ՀՅԴ-ի նկատմամբ խորքային ատելություն ունեցել, այնպես էլ, փաստորեն, նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանն է: Հիշենք, որ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին անգամ կասեցվեց այդ կուսակցության գործունեությունը, ՀՅԴ-ին հարող լրատվամիջոցներ փակվեցին, դաշնակցականներ լցվեցին բանտեր, մի խոսքով՝ ՀՅԴ-ն երանելի ժամանակներ չի ապրել այդ տարիներին: Իհարկե, դրանից հետո երբեմն այդ վերաբերմունքը մակընթացությունների է ենթարկվել: Օրինակ` քաղաքականություն մուտք գործելու նախաշեմին առաջին նախագահն անգամ սեփական ոտքով գնաց ՀՅԴ գրասենյակ, հետո համագործակցությունն այնքան խորացավ, որ ընդդեմ իշխանության քառյակ ձեւավորվեց ու կողք կողքի հաշտ ու համերաշխ գործակցում էին երբեմնի թշնամիները: Բայց մեծ հաշվով ՀՅԴ-ի նկատմամբ այսպես կոչված հանդուրժողականությունը բխել է բացառապես սեփական շահից: Նույն քաղաքականությունը շարունակում է Նիկոլ Փաշինյանը: Երբ հեղափոխությունից հետո կոալիցիա էր կազմում, չէր մտածում, որ ՀՅԴ-ն զրո արժեք է ներկայացնում: Իսկ երբ հին ընկերներն այլեւս այս իշխանության հետ չեն ու քննադատում են, ասում, որ Փաշինյանի նախարարն ապազգային է, ընդհանրապես իշխանությունն է այդպիսին, դարձավ զրո արժեք: Սա քաղաքական անմեղսունակություն է, Փաշինյանը, ըստ ամենայնի, սկանդալային հայտարարություն է անում, որի տակից դուրս գալը հեշտ գործ չէ:

Ինչ-ինչ բայց դաշնակցությունն արժեքային կուսակցություն է, եւ դրա ապացույցը մեկդարյա կենսագրությունն է: Ի վերջո, ՀՅԴ-ն միայն հայաստանյան ընկերները չեն, այլ սփյուռքի ստվար զանգվածը, որը Հայաստանի համար եղել եւ մնալու է գործոն: Մտածում է արդյոք Փաշինյանը, թե ինչպես է դուրս գալու այդ գնահատականի տալից, կարելի է չկասկածել, որ ապտակներն անխուսափելի են լինելու: Սփյուռքի անբարեհաճ վերաբերմունքն ինքնին ակնհայտ դարձավ համահայկական մարաթոնի ժամանակ, կասկած չկա, եթե իշխանությունն ունենար ՀՅԴ-ի աջակցությունը, ապա բոլորովին այլ էր լինելու մարաթոնի արդյունքները: Իսկ հիմա իշխանությունը հնձում է իր ցանածը:

Անի Սահակյան

դիտվել է 4164 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am