Դավադիրների փնտրտուքն ընթացքի մեջ. իշխանությունը չի հրաժարվում իր գործիքից

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու համար։ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամավորների ստորագրությամբ ստեղծվեց 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը, սակայն, անցնող վեց ամիսների ընթացքում այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչի համար են աշխատում: Ոչ առանցքային պաշտոնյաներ ներկայացան այդ հանձնաժողովի քննության, ոչ բացահայտումներ եղան, կանչվեցին միջին կարգի նախկին պաշտոնյաներ, շարքային զինվորներ, սպաներ, որոնց հայտնած տեղեկությունների հիման վրա, ըստ ամենայնի, կարիք չկա կանչել բարձրաստիճան նախկիններին:

Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի հետ կապված, այսպես կոչված, «դավադրության տեսությունը» ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ասպեկտ: Ենթադրվում էր, որ Քոչարյանն ու իր գործընկերները կուսումնասիրեն նաև 2016-ի պատերազմը ծնող արտաքին գործոնները, մասնավորապես, որ պատրեազմը Ադրբեջան-Ռուսաստան պայմանավորվածության հետեւանք էր: Թերեւս հենց այս համատեքստում էր պետք դիտարկել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում եւ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են ընդհուպ հրահրում:
Իրականում պարզ է, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իշխանության ներքաղաքական օրակարգ սպասարկելու նպատակով: Առայժմ հանձնաժողովը եւ այն գործարկողներն ունեն զրո հիմք՝ որեւէ ուժի եւ գործչի նման լրջագույն մեղադրանք ներկայացնելու համար: Անգամ չունեն հիմնավոր փաստեր նրանց հանձնաժողով հրավիրելու եւ հարցաքննելու համար: Ուշագրավ է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անցած ամիս անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը, հայտարարեց, թե բացառում է ապրիլյանի ժամանակ հայկական կողմի դավադիր գործողությունները, ինչը նշանակում է, որ իշխանության ներսում լավ են հասկանում, որ հանձնաժողովը ոչինչ անել չի կարող ու ընդամենը քաղաքական գործիք է պահվում նախկինների համար:

Անի Սահակյան

դիտվել է 1434 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am