Ծառուկյանն ի՞նչ պակաս Սամվել Ալեքսանյան է


ԲՀԿ առաջնորդ և խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի հեղափոխական իշխանությունների ջրերը վերջերս մի առվով չեն հոսում: Ծառուկյանըև պնդում է, որ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը տապալել են խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրերը, որը պատրաստվում էին անել Աբու-Դաբուի թագաժառանգի ներկայացուցիչները: Քաղաքապետարանն էլ պնդում է, թե իրենք կենտրանում ազատ հող չեն ունեցել, բայց որևէ ծրագիր չեն մերժել: Ծառուկյանը այլ փաստեր ևս ներկայացնում է` պնդելով, որ Հայաստանում ներդրումային հարմար միջավայր չկա և ընդհանրապես պայմաններն այնպիսին են, որ ներդրումներին չեն գրավում: Անձամբ Ծառուկյանին պատկանող հյուրանոցի շինարարությունը ևս կասեցված է` էլի քաղաքապետարանի հետ լեզու չգտնելու պատճառով: Մի հարցում Ծառուկյանն հաստատ ճիշտ է. եթե ներդրումային ընտիր միջավայրի մասին իշխանության ճառերը ճշմարտացի լիներին, պետք է որ ներդրումների աճ տեղի ունենար: Միմչդեռ առայժմ ճիշտ հակառակ պատկեր է` ներդրումներ պարզապես չկան: Հետևաբար, անկախ նրանից, Ծառուկյանի հրավերով Հայաստան այցելած արաբները ովքեր էին, պետք էր անել ամեն ինչ, որ այս մարդիկ իրենց ծրագիրն իրագործեին և փող բերեին Հայաստան: Փաստացի, այս մարդկանց առաջարկը մերժվել է և որևէ ընդունելի այլընտրանք չի առաջարկվել: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է տնտեսական հեղափոխության մասին: Առանց փողի տնտեսական հեղափոխություն, իհարկե, չի լինի և այս պարզ ճշմարտությունը թերևս հասկանում են նաև Փաշինյանն ու իր թիմը: Այդ դեպքոււմ ինչու՞ են կասեցվել Ծառուկյանի մտերիմների և անձամբ իր ներդրումայի ծրագրերը: Ինչու՞, օրինակ, Սամվել Ալեքսանյանի բիզնեսները իշխանության համար դարձան թանկ ու կարևոր, իսկ այ Ծառուկյանի դեպքում խնդիրներ են առաջանում: Ի վերջո, Ծառուկյանն ի՞նչ պակաս Սամվել Ալեքսանյան է: Թերևս պատճառներից գլխավորն այն է, որ Սամվել Ալեքսանյանն, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, իշխանության համար քաղաքական վտանգ չի ներկայացնում: Ներկա իրավիճակում, եթե Ծառուկյանին հաջողվի Հայաստանի համար ներդրումային լուրջ ծրագրեր ապահովել, ապա կստացվի որ տնտեսակա հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի փոխարեն իրագործում է Գագիկ Ծառուկյանը: Քաղաքական առումով դա կբարձրացնի ԲՀԿ առաջնորդի վարկանիշը, իսկ Նիկոլ Փաշինյանի միակ առաջնահերթությունն այս պահին սեփական վարկանիշը պահելն է:


Հայկ Դավթյան

դիտվել է 5421 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am