Հեղափոխությո՞ւն, թե՞ բ..-ի զավակ. ի՞նչ տարբերություն` զինվորի՞ փողն ես ուտում, թե՞ դպրոցի

 

 

Հեղափոխության ժառանգները սկսել են խժռել հեղափոխութկամ արժեքները: Նիկոլ Փաշինյանի հայտարարած զրո կոռուպցիա կոնցեպտն այլևս արդիական չէ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
<<Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:
Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ>>,-- նշվում է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 29-ին, կառավարության որոշմամբ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց ավելի քան 523 մլն դրամ գումար` մարզագույքի ձեռքբերման համար, որը ԿԳՄՍՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախատեսված էր հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական, հասարակական կազմակերպությունների համար` մարզական գույք ձեռք բերելու պետական ծրագրի իրրագործմանը: Գևորգ Լոռեցյանին վերագրվող կոռուպցիոն մեղադրանքը թերևս այս ծրագրին է առնչվում:
Գևորգ Լոռեցյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, ընդամենը 25 տարեկան: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվել էր սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, իսկ կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միավորումից հետո նա դարձավ սպորտի և երիտասարդության ոլորտը համակարգող փոխնախարար: Դատելով կենսագրությունից` սպորտի հետ կապ է ունեցել այնքանով, որ նախկինում եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը:
Ընդամնեը մեկ տարի առաջ հեղափոխության հարթակից Նիկոլ Փաշինյանի հետ Սերժ Սարգսյանին մերժած ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրագոչ ճառեր ասող երիտհեղափոխականը, որը հեղափոխությունից հետո անսպասելի բարձր պաշտոն էր ստացել, պարզվում է` շատ արագ հեղափոխականից վերածվել է կոռուպցիոների: <<Լավ մարդ ինչքան պետք է բ...-ի տղա լինի, որ զինվորին ուղարկածը գողանա: Լավա դեպի ծով ելք չունենք, թե չէ ԱԱԾ-ն լավ ման գար, սուզանավ էլ կգտներ>>,- հեղափոխության օրերին Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին ահա այսպիսի խրոխտ տողեր է գրել երիտասարդ Լոռեցյանը, որին ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է: Ամենևին չխախտելով անմեղության կանխավարկածը` ուզում ենք հարցնել` մարդ ինչքան պիտի բ..-ի տղա լինի, որ դպրոցին տրված պետության փողն ուտի:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 15105 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am